Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատների» համամասնական ցուցակում՝ բազում տավուշցիներ

Մարտ 02,2017 21:55

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 101 հոգանոց ցուցակում ընդգրկվել են Տավուշի մարզից սերված, այդ մարզում բնակվող բազմաթիվ անձինք: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որը Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած փաստաթղթում ներկայացված է որպես ԱԺ անկախ պատգամավոր:

Խ. Քոքոբելյանը սերում Է Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Աչաջուր գյուղից, այնտեղ նա հայրական տուն ունի:

Վերոհիշյալ կուսակցության համամասնական ցուցակի 3-րդ տեղում Երեւան քաղաքում բնակվող, անկուսակցական Ստյոպա Սաֆարյանն է: Նա ծնունդով Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղից է:

Կուսակցության համամասնական ցուցակի 21-րդ տեղում է Աչաջուր գյուղում հաշվառված, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, «Սերա» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Վաչիկ Քոքոբելյանը: Նա Խաչիկ Քոքոբելյանի հարազատ եղբայրն է, 1990-ական թվականների երկրորդ կեսին զբաղեցրել է Տավուշի մարզի Սեւքարի անտառտնտեսության տնօրենի պաշտոնը:

Կուսակցության համամասնական ցուցակի 32-րդ տեղում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ՀՀ արդարադատության նախարարության դատաիրավական բարեփոխումների ԾԻԳ-ի տնտեսագետ, Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Կողբ գյուղում հաշվառված Սարգիս Բեջանյանը: Համամասնական ցուցակի 43-րդ տեղում սահմանամերձ Բերդ քաղաքի բնակիչ, «Էրիեմ էներջի» ՍՊԸ տնօրեն Արմեն Մեժլումյանն է:

Ցուցակի 52-րդ տեղում Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ, ոչ մի տեղ չաշխատող Շուրիկ Չիլինգարյանն է: Համամասնական ցուցակի 67-րդ տեղը զբաղեցնում է Կողբ գյուղի բնակիչ, չաշխատող Ֆլորա Ջաղինյանը, 80-րդ տեղը՝ անկուսակցական, Տավուշի մարզի Իջեւան քաղաքի բնակիչ, Իջեւանի քաղաքապետարանի ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ Արման Մարկոսյանը. 84-րդ տեղում է Աչաջուր գյուղի բնակիչ, «Ռիտա Խոջոյան» ՍՊԸ տնօրեն Ռիտա Խոջոյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Ոնց որ հասկացա ու ենթադրում էի,այս կուսակցությունը էթնիկ կլանային կուսակցություն է :Դեմոկրատիայի անվան տակ հանդես գալով աչոկներ է ուզում հավաքել:Հայաստանին պետք չեն էթնիկ կլանային կուսակցությունները:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031