Լրահոս
Օրվա լրահոսը

Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով դատարանը մերժեց ամբաստանյալների պաշտպանների միջնորդությունը

Մարտ 03,2017 14:10

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվում է  հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործի դատաքննությունը:

Դատարանը մերժեց նախորդ դատական նիստում ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ դատախազին բացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ փաստաբանը պնդում էր, որ քննչական մարմինը իր պաշտպանյալի դեմ մեղադրանք է առաջադրել՝ անտեսելով  նրա հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվելու փաստը:

Պարոն Պողոսյանն իր միջնորդությունը պատճառաբանել էր նաեւ այն հանգամանքով, որ  քննչական մարմինը չի տվել շատ կարեւոր հարցի պատասխան՝ այն է՝  հատկապես որ հարվածից հետո է լեզվաբանի ամուսին Եղիշե Խաչատրյանը մահացել:

Միհրան Պողոսյանի միջնորդությանը միացել էր նաեւ մյուս մեղադրյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանը:

Նա էլ դժգոհ էր, որ  դատախազը իր պաշտպանյալի այլուրեքությունը հաստատող վկաներին հարցաքննել է դեպքից 35 օր հետո: Փաստաբանը պնդում է՝ նախաքննությունում թերացում կա:

Հիշեցնենք, որ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի.Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031