Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ Նոյեմբերյանում մայրենի լեզուն մեծարվեց

Մարտ 03,2017 22:45

Մարտի 3-ին` գրողների միջազգային օրը Նոյեմբերյան քաղաքի մանկական գրադարանում կայացավ «Անընդհատ զարգացող մայրենի լեզուն» խորագրով միջոցառում: Այն նախաձեռնել էր Նոյեմբերյանի մշակույթի տան տնօրեն Մելսիդա Վերանյանը:

Ներկա էին Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային մասնաճյուղի ղեկավար Սամվել Բեգլարյանը,բանաստեղծ, նկարիչ Զավեն Պետրոսյանը, խոշորացված Նոյեմբերյան համայնքի ավագանու անդամ Վարազդատ Ամիրաղյանը, մանկավարժներ: Տոնականորեն ձեւավորված դահլիճում Նոյեմբերյան քաղաքի 2 դպրոցների աշակերտները հնչեցրին հայոց այբուբենի տառերին ձոնված Սամվել Բեգլարյանի եւ Զավեն Պետրոսյանի բանաստեղծությունները: Դպրոցականները ներկայացրին հայոց գրերի ստեղծման պատմությունը: Մանկական գրադարանի պատասխանատու, միջոցառման կազմակերպիչ Հերմինե Մամյանը շեշտեց հայոց գրի մեծ դերը ազգապահպանման գործում:

Գրող Սամվել Բեգլարյանը դրվատելով միջոցառումը՝ ի նշան երախտագիտության եւ հարգանքի Մ. Վերանյանին նվիրեց իր առանձնատան շրջակայքից քաղած գարնանաբույր մանուշակների փունջը: Վերջինս մշակույթի կենտրոնի կողմից նվերներ հանձնեց միջոցառման ընթացքում ելույթ ունեցած երեխաներին, Սամվել Բեգլարյանին, Զավեն Պետրոսյանին: Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանի անունից մանկական գրադարանին հանձնվեց Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի հեքիաթների եւ տարբեր ժողովուրդների հեքիաթների ժողովածուներ:

Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի ուսուցիչ Արմինե Վարղամյանը, «Հեքիաթ» մանկապարտեզի տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը, Նոյեմբերյանի կենտրոնական գրադարանի պատասխանատու Արմինե Նավասարդյանը. բանաստեղծուհի Կարինե Ալեքսանյանը շեշտեցին հայոց լեզվի նկատմամբ հոգատար վերաբերմունքի անհրաժեշտությունը, նման միջոցառումների կարեւորությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031