Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը` ՀՀԿ-ի մեծադիր քարոզչապաստառների մասին

Մարտ 03,2017 22:38

«Ակնհայտ է մի բան, քարոզչությունը սկսում են մարտի 5-ից եւ որեւէ սահմանափակում, որեւէ անձի, որեւէ կուսակցության, որեւէ դաշինքի, մինչեւ մարտի 5-ը ունենալ պաստառներ` քարոզչական, ոչ քարոզչական օրենսդրությունը չի պահանջում: Սա օրենքի խախտում չէ»,-այսօր անդրադառնալով ՀՀԿ կուսակցության ցուցակով առաջադրված թեկնածուների` ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի եւ այլոց մայրաքաղաքում փակցված մեծադիր քարոզչապաստառներին, ասաց  ՀՀԿ կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Այսօր ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ էր հրավիրել:

Պարոն Շարմազանովն ասաց, որ նիստում քննարկել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարած այցի մանրամասները, բացի այդ նախընտրական քարոզչությանն առնչվող հարցեր:

«Մինչեւ մարտի 5-ը ցանկացած կուսակցություն կամ գործիչ կարող է հազարավոր պաստառներ ունենալ եւ գրել` կեցցե այս կամ այն կուսակցությունը: Այստեղ որեւէ խնդիր չկա: Քարոզչությունը սկսում է մարտի հինգից, մինչեւ մարտի 5-ը ոչ թե միայն հանրապետականները, այլ բոլոր կուսակցությունների համար որեւէ պաստառ չի կարող դիտվել որպես քարոզչական խախտում: Մարտի հինգից հետո օրենքը դնում է սահմանափակումներ, իսկ մինչ այդ կլինի Ծառուկյան Դաշինքը թե ՀԱԿ-ը թե Վերածնունդը, Ելքը, թե` մեր հարգարժան կոմունիստները, որեւէ սահմանափակում չկա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031