Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդին խաբել են, թե Չինաստանից տեխնիկա են բերել, որը ցույց կտա իրեն ընտրեցի՞ր, թե՞ չէ»․ ՕՐՕ դաշինքի թեկնածու (Տեսանյութ)

Մարտ 03,2017 22:50

Այսօր «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից Գյումրիում անցկացված հանրային քննարկման ժամանակ, որին մասնակցում էին խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած մի քանի քաղաքական ուժերի թեկնածուներ, «ՕՐՕ» դաշինքի վարկանիշային թեկնածու Հովհաննես Ասոյանը ուշագրավ մի փաստ ներկայացրեց։

«Ընտրակաշառքների շուրջ աժիոտաժը շատ շուտ սկսեցին այս կուսակցությունները, և՛ մտածելակերպ է փոխվելու, և կաշառք առաջարկողների մտադրություններ են փոխվելու, որովհետև ովքեր բաժանելու են, բոլորը մի խնդիր ունեն․ ցուցակները պատրաստ են, բոլորը հանգիստ շտաբները նստած են, այլևս անելիք չկա, մի խնդիր ունի ունեն միայն, տրված գումարի դիմաց ձայն ստանալը՝ ինչպե՞ս պահել դա։ Ինչպե՞ս խաբել ժողովրդին, ի՞նչ համոզել, ներկայացնել, որ Չինաստանից չգիտեմ ինչ լոկացիոն տեխնիկա են բերել, որը ցույց կտա, թե դու ընտրեցիր, թե՞ չընտրեցիր։ Ես փաստերով եմ ասում, օդի մեջ չեմ ասում, ինչ-որ բարդ տեխնիկաներ կան, որ քվեարկեցիր, իրենք կտեսնեն, որ ասենք դու չքվեարկեցիր։

Մարդիկ կան ապշած հարցնում են՝ վայ, ի՞նչ տեխնիկա են բերել, պրիմիտիվի մասին չեմ ասում, պրիմիտիվը պարզ է, որ գրիչի վրա տեսախցիկ կա կամ կարմիրով կքվեարկես, կետ կդնես․․ Մեր ժողովուրդն այս փուլն անցնել է, ընտրակաշառքն իր դերը, 100 տոկոսանոց ինչ ակնկալում են, չի խաղալու, ժողովուրդը միայն մի հոգուց չի վերցնում, բոլորից էլ վերցնելու է, եթե առաջարկեն, բոլորից էլ կվերցնի, կգա, իրենը կասի։ Նույնիսկ մենք մեր համակիրներին են ասում, եթե կառաջարկեն, վերցրեք, ինչո՞ւ համար, որպեսզի էդ գումարը մի այլ տեղ չօգտագործվի։ Մենք գիտենք, որ համակիրը վերցնելու է, ձայն չի տալու, թող վերցնեն, որ էդ գումարը մեկ այլ տեղ չօգտագործվի, մի ուրիշ անձի չտրվի, գոնե էդքանով պակասեցնենք», -ասաց թեկնածուն։

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ կարծիք հայտնեց, թե «Հերիք է էս թեմայով հիստերիաներ սարքենք, թե վատ բան է, քրեական հանցագործություն է, գիտենք, որ հանցագործություն է, մարդ կա՞ Հայաստանում, որը չգիտի, որ կաշառքը քրեական հանցագործություն է․ տալն էլ, վերցնելն էլ։ Չի կարելի ջանքեր ներդնել ընտրակաշառքի վերացման ուղղությամբ, դա լինելու է, ձևն է փոխելու, հարկավոր է ջանքեր ներդնել ընտրակաշառքի ազդեցությունը զրոյի իջեցնելու համար»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031