Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիկ Սարգսյանը՝ «աղջկա թեմայով» ծեծկռտուքի մասին

Մարտ 04,2017 15:34

Ըստ մամուլում եղած տեղեկությունների` Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Արայիկ Գրիգորյանի և Ալիկ Սարգսյանի կողմնակիցների միջեւ ծեծկռտուք եւ բախում է տեղի ունեցել:

Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ Արարատի տարածքային կառույցի ղեկավար Ալիկ Սարգսյանը նշեց, որ չի հասկանում, թե ի՞նչ է նշանակում «իր եւ Արայիկ Գրիգորյանի կողմնակիցների միջեւ բախում» արտահայտությունը: «Դա ինձ ծանոթ վերնագիր չէ,. որովհետեւ ես չգիտեմ՝ տվյալ մարդը, որի հետ վիճաբանել է իմ վարորդի տղան՝ ինչ-որ աղջկա հետ կապված, որը նրա բարեկամն է, ինչու է այդպես պարզաբանել: Նա եկել է հետեւից էն պահին, երբ վարորդիս տղան եկել էր իմ հետեւից կուսակցության գրասենյակ,  դուրս է հրավիրել, վիճաբանություն, ծեծկռտուքն այդտեղ է եղել, ի՞նչ կապ ունի դրա հետ Արայիկ Գրիգորյանը կամ ես»,- նեղսրտեց Ալիկ Սարգսյանը:

Նաեւ հավելեց. «Չեմ էլ տեսել, թե այդ տղան ո՞վ է եւ ինձ չի էլ հետաքրքրում: 100 % անձնական հարց է, ջահել տղերք են, իրար հետ պարզաբանել են այդ եղանակով: Ես  ինչո՞վ դա բերեմ կապեմ Արայիկ Գրիգորյանի անվան հետ կամ չգիտեմ՝ ում հետ»:

Նա մի քանի անգամ շեշտեց, որ կատարվածը ընտրությունների հետ կապ չունի, ՀՀԿ-ի հետ՝ նույնպես. «Աղջկա թեմա է, երկու ջահել տղերք իրար  հետ վիճել են, ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ»:

Մյուս ՀՀԿ-ականի՝ Արայիկ Գրիգորյանի հետ կապվել չհաջողվեց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031