Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ մամուլի խոսնակ. «Արտաշատում կատարված միջադեպը քաղաքական դրդապատճառներով չի պայմանավորված»

Մարտ 04,2017 15:49

Aravot.am-ը ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝  Արտաշատում տեղի ունեցած բախման վերաբերյալ, որը առնչվում է  Արարատի մարզում ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուներ Արայիկ Գրիգորյանի և Ալիկ Սարգսյանի անվան հետ:

«Ալիկ Սարգսյանը հերքել է, որ բախումն ունի քաղաքական դրդապատճառ»,-ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Մեր դիտարկմանը, որ վերջին շրջանում էլի են պատահել նման միջադեպեր, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Համենայն դեպս նման բաները քաղաքական դրդապատճառներով պայմանավորված չեն: Գտնում եմ, որ եթե կա խնդիր,  խնդրով պետք է զբաղվի ոստիկանությունը, իրավապահ մարմինները: Այսինքն` ես մեկնաբանության անհրաժեշտություն չեմ տեսնում, եւ եթե մեկնաբանելու խնդիր կա, պետք է իրավապահ մարմինները դա անեն»:

Իմիջիայլոց, NewsBook-ին ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են,  որ վիճաբանության մասնակիցներից մեկը բերման է ենթարկվել, վիճաբանությունն էլ կենցաղային բնույթ ունի:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031