Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

«Որեւէ նախարար չպետք է որոշի որեւէ մշակութային արժեքի ճակատագիրը». Արամ Մանուկյան (Տեսանյութ)

Մարտ 05,2017 14:46

ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանի կարծիքով՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագիրը հավակնող եւ համարձակ է: «Երկրի հիմքը կրթությունն է: Հանրակրթության ոլորտում արձանագրում ենք լուրջ ձախողումներ, դպրոցները 40 տոկոսով են ծանրաբեռնված: Դպրոցները պետք է զերծ լինեն քաղաքականությունից, որը ճնշում է»,-ՀԱԿ գրասենյակում ծրագրի ներկայացման ժամանակ այսօր ասաց Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ ծրագրով առաջարկվում է ֆինանսավորել ոչ թե դպրոցները, այլ քաղաքացիներին, որոնք էլ պետք է իրենք ընտրեն իրենց կրթօջախը: Նույնն առաջարկվում  է նաեւ բուհական համակարգի համար: «Մեր առաջարկած համակարգով ոչ թե ԲՈՒՀ-ն է որոշում անվճար տեղերի քանակը, այլ իր գիտելիքների հիման վրա ուսանողը պետք է ֆինանսավորվի եւ ազատություն ունենա որոշելու ԲՈՒՀ-ն ու մասնագիտությունը»,-ասաց Արամ Մանուկյանը:

Նրա փոխանցմամբ՝ ըստ դաշինքի ծրագրի՝ պետք է վերացնել պետական ճնշումը կրթական ոլորտի վրա, արգելել պետական պաշտոնյաների ներգրավվածությունը բուհական համակարգի ղեկավար մարմիններում: Ինչ վերաբերում է մշակույթի ոլորտին, Մանուկյանի խոսքով. «Չպետք է լինեն պետական կոչումներ եւ նվիրատվություններ, որոնք ճնշում են մշակույթի գործիչների գործունեությունը: Առաջարկում ենք նաեւ վերացնել հուշարձանների ավերումը. որեւէ նախարար չպետք է որոշի որեւէ մշակութային արժեքի ճակատագիրը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031