Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկանում ենք, որ ժողովրդի դժգոհությունը նաեւ մեզ է ուղղված». ՀՅԴ նախընտրական ծրագիրը՝ ամբողջությամբ (Ֆոտոշարք, տեսանյութ)

Մարտ 05,2017 17:40

«ՀՅԴ-ն երբեք դատարկ խոստումներ չի տվել: Մենք այս ընտրապայքար ենք մտնում՝ արած գործը ներկայացնելու եւ ժողովրդից մանդատ հայցելու համար, որ կարողանանք մեր գործը շարունակել»,-այսօր ՀՅԴ նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ ՀՅԴ-ն լուրջ գործընթաց է սկսել վերջին տարիներին եւ պարտավորություն ունի բարեփոխումները խորքային եւ ավարտուն դարձնելու:

«Ընտրությունների չենք գնալու այն պատճառով, որ օգտագործենք ժողովրդի դժգոհությունը՝ քաղաքական նպատակների համար: Հակառակը՝ գնալու ենք այդ դժգոհությունը վերացնելու ճանապարհով»:

Ռուստամյանը հիշեցրեց, որ որոշ քաղաքական գործիչներ իշխանափոխության կոչեր են արել եւ փողոցներում ժողովրդին տարել ծայրահեղության, սակայն ՀՅԴ-ն այդ ճանապարհով չի գնալու. «Բաց ճակատով ենք ժողովրդին բացատրելու, թե ինչու ենք մտել իշխանության մեջ: Հասկանում ենք, որ ժողովրդի դժգոհության մի մասն էլ մեզ է ուղղված»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031