Լրահոս
Օրվա լրահոսը

Զլատան Իբրաիմովիչը եւ Թայրոն Մինգզը կարող են որակազրկվել

Մարտ 05,2017 22:04

Անգլիական «The Daily Mail»-ի փոխանցմամբ «Բորնմուտի» պաշտպան Թայրոն Մինգզը եւ ՄՅՈՒ-ի հարձակվող Զլատան Իբրաիմովիչը Պրեմյեր լիգայի երեկ կայացած հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի համար կարող են որակազրկվել 3-ական խաղով:

Մինգզը դրվագներից մեկում կանգնել էր Զլատանի դեմքին, իսկ վայրկյաններ անց  օդում գնդակի համար պայքարելու ժամանակ շվեդն արմունկով հարվածել էր նրա դեմքին: Ճիշտ է, երկու դեպքում էլ հանդիպման գլխավոր մրցավարը չպատժեց կարգազանցներին, սակայն աղբյուրի տեղեկություններով ՖԱ-ն ամենայն հավանականությամբ կդիտի միջադեպերի տեսագրությունը եւ համապատասխան պատիժ կսահմանի:

Եթե կիրառվի երեք խաղ որակազրկելու պատիժ, ապա Զլատան Իբչաիմովիչը բաց կթողնի Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Չելսիի», ինչպես նաեւ Պրեմյեր լիգայի՝ «Վեստ Բրոմի» եւ «Միդլսբրոի» հետ հանդիպումները:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031