Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանը ժամանակին ասում էր՝ երբ Ադրբեջանը ձեռք բերի սպառազինություն, դառնալու է շատ վտանգավոր» (Տեսանյութ)

Մարտ 06,2017 22:02

«18-19 տարի առաջ մեր նպատակն այն չէր, որ շատ մարդ սպանեինք կամ տարածք գրավեինք: Մեր նպատակը խաղաղության պարտադրումն էր, որ ԼՂՀ ժողովուրդն ապրի այնպես, ինչպես ցանկանում է, որ իր ինքնորոշման իրավունքը վայելի: Այդ ժամանակ այդ խնդիրն էինք լուծում»,-«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզչության ժամանակ այսօր Աշտարակի  ՀԱԿ գրասենյակում հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը:

Նա ՀԱԿ ակտիվի ներկայացուցիչներին հիշեցրեց, որ դաշինքը կողմնակից է Արցախյան հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակին, ասել է թե՝ Մադրիդյան սկզբունքներին: Զուրաբյանը նկատեց՝ Տեր Պետրոսյանը ժամանակին ասում էր՝ երբ տարիներ հետո Ադրբեջանն օգտագործի իր նավթային պաշարները եւ ձեռք բերի սպառազինություն, դառնալու է շատ վտանգավոր, ուստի հակամարտությունը չլուծված թողնել չի կարելի:

«Եթե շարունակենք «ստատուս-քվո»-ն պահելու անմիտ քաղաքականությունը, կհասնենք այն վիճակին, որ հաղթանակը մեր ձեռքից կգնա: Դրա համար ասում ենք՝ ժամանակն է սթափվելու եւ այս ընտրությունները դրա առիթն են»,-համոզմունք հայտնեց Լեւոն Զուրաբյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    Տեր Պետրոսյանը ժամանակին, իրա արեւին, փոխզիջեց Արծվաշենը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031