Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» դաշինքի թեկնածուն տնից 120 կմ հեռու նախընտրական շտաբ է բացել

Մարտ 06,2017 23:24

«Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի Տավուշի մարզի տարածքային ցուցակում  է Դիլիջանի սոցիալական ապահովության ծառայության նախկին պետ, Դիլիջան քաղաքի բնակիչ Արմեն Խառատյանը: Նա  նախընտրական շտաբներ է բացել Դիլիջան քաղաքում, նաեւ՝ Դիլիջան քաղաքից 120 կմ հեռավորությամբ գտնվող, Նոյեմբերյանի տարածաշրջանի  Այրում քաղաքում:

Ա.Խառատյանն «Առավոտին» ասաց, որ ինքը նախկինում եղել է այդ կուսակցության Դիլիջանի տարածքային կազմակերպության ղեկավարը, այժմ կուսակցության տարածքային կազմակերպությունը ղեկավարում է Դիլիջանի երիտասարդական թեւի նախկին ղեկավարը:

Ա. Խառատյանն ասաց, որ ինքն Այրում քաղաքում նախընտրական շտաբ է բացել,որովհետեւ այդ քաղաքում բազում ընկերներ ունի: Ա. Խառատյանը հայտնեց, որ ինքը նախընտրական շտաբներ ունի Դիլիջան քաղաքում, նաեւ՝ Հաղարծին գյուղում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Գիտե՞ք ինչ լավ կլիներ մի հատ շտաբ էլ Բագրատաշենի մաքսակետում լիներ:թեկնածուն էլ մտածելու բան չէր ունենա:

  2. Միսակ says:

    Եթե ընտրատարածքը իր մեջ ներառում է մարզի մի քանի քաղաք, ինչ եք կարծում, ինչ պիտի աներ թեկնածուն??? Չի կարելի էլի, այնպիսի նյութեր եք գրում կարծեք թե հեծանիվ եք մոգոնում:

  3. Կարեն says:

    ինչ կապ ունի մեկը մյուսի հետ

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031