Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոնգրես-ՀԺԿ»-ի քարոզարշավը Թալինում եզրափակվեց Սեւակ ասմունքելով. (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մարտ 06,2017 23:33

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական քարոզարշավն այսօր Արագածոտնի մարզում ավարտվեց Թալին քաղաքում՝ ՀԱԿ ակտիվի հետ հանդիպմամբ: Դաշինքի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այստեղ եւս ներկայացրեց դաշինքի մոտեցումն Արցախյան հակամարտության լուծման հարցում, այն է՝ փոխզիջումային տարբերակը:

«Հիմա հարց է դրված՝ ՀՀ-ն գնալու է խաղաղությա՞ն, թե պատերազմի, Արցախը գոյատեւելո՞ւ է, թե ոչ: Ով չի հասկանում, որ պատերազմը կախված է բոլորիս վրա, դավաճանություն է անում հայ ազգի հանդեպ: Ժողովուրդ, մեզ մանդատ տվեք՝ գնանք խաղաղության»,-համոզմունք հայտնեց Լեւոն Զուրաբյանը:

Ըստ նրա՝ ռազմաճակատի արդիականացման ուղղությամբ աշխատանքներ կատարվել են, բայց դա էլ է մոռացության մատնվել. «Ժողովուրդն իր հոգսերով է, իշխանությունն՝ իր ստերով»:

Այսօրվա քարոզարշավը Թալինով ավարտվեց: Դաշինքի թեկնածուներից Վարդան  Մալխասյանը որպես հանդիպման վերջաբան ասմունքեց Պարույր Սեւակի «Նորօրյա աղոթք»-ը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031