Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրում բնակվող հայ գործարարները ևս ոտքի էին կանգնել Արցախ մեկնելու

Մարտ 06,2017 23:55

Շիրակի մարզի ԵԿՄ կառույցի ղեկավար Յուրա Ալեքսանյանի տեղեկացմամբ, Aravot.am –ի՝ «Քիչ առաջ գյումրեցի ազատամարտիկները մեկնեցին Արցախ» վերտառությամբ հրապարակումից վայրկյաններ անց իր հեռախոսին անդադար զանգեր են հնչել արտերկրում բնակվող մեր հայրենակիցներից։

«Ապրիլյան դեպքերի ժամանակ թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Կանադայից, Ռոստովից, Վոլգոգրադից, Վոլժսկիից ու շատ այլ տեղերից եկան ու միացան մեզ։ Այս անգամ էլ, ձեր կայքից տեղեկանալով, որ մեկնում ենք Արցախ, հերթ չէին տալիս, զանգել էին ու նեղացած ասում էին, թե մեզ ինչո՞ւ տեղյակ չեք պահում, որ Արցախ եք գնում։

Ես ասացի, որ հերթական այցելություն է, սա պայմանավորված չէ սահմանին տիրող լարվածությամբ, պարզապես այցելում ենք մեր զինվորներին, եթե անհրաժեշտ լինի ձեզ, անպայման, տեղյակ կպահենք, ձեր կարիքն առայժմ չկա։ Ասացի, որ վիճակը կայուն է, մեր Արցախ մեկնած խումբը ևս վերադարձել է Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի 58-ամյակը նշելու։

Ասեմ, որ փոքր ահազանգը բավարար է, որ ամբողջ հայությունն Արցախում հավաքվի։ Պատկերացրեք, եթե անգամ զբաղված են իրենց առօրյա հոգսերով ու բիզնեսներով, դա բացարձակ կապ չունի, ցանկացած պահի պատրաստ են գալ, միանալ տղերքին, եթե Աստված մի արասցե որևէ լարվածություն լինի։

Ապրիլյան դեպքերի ժամանակ այդ տղերքը իրենց ֆիզիկական մասնակցությունից բացի նյութական մեծ օգնություն էին բերել Արցախին՝ մեքենաներ, հրամանատարական ուազիկներ, հագուստ, սնունդ, իրենց անձնական բիզնեսից միշտ էլ պատրաստ են բաժին հանել հայրենիքին։ Իհարկե, տարբեր երկրների հայ համայնքը նույնպես ակտիվ մասնակցություն է ունեցել օգնության հարցում։

Իհարկե, նրանցից ոչ բոլորն էլ բիզնեսմեն, բայց դա որևէ նշանակություն չունի, որ պահին, որ ժամին պետք լինի Արցախում են, երկրապահական ընտանիքի անդամներ են, կապ չունի Հայաստանում են բնակվում, թե Մոսկվայում կամ Գլենդելում», -ասաց Յուրա Ալեքսանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Յուրա Ալեքսանյանի էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031