Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կոչ է անում ձայն տալ Հայաստանի հանրապետական կուսակցությանը

Մարտ 07,2017 15:18

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի անձնակազմի գերակշիռ մեծամասնությունը տարիներ շարունակ հանդիսանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ: Հայաստանում անցկացված բոլոր ընտրություններին մենք կանգնել ենք և կկանգնենք Հայաստանի հանրապետական կուսակցության կողքին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի և Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի շատ մարզիչներ ու մարզիկներ մասնակցել են Արցախի ազգային ազատագրական շարժմանն ու պատերազմին և մինչ օրս նվիրված են հայրենիքին ու կիսում են Հայաստանի հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը:

Ի ուրախություն մեզ նշենք, որ Հայաստանի գրեթե բոլոր մարզերում ունենք շուրջ 5000 մարզիկ-մարզուհիներ, այդ թվում Եվրոպայի և Աշխարհի չեմպիոններ և մրցանակակիրներ, ովքեր Հայաստանի հանրապետության անկախության տարիներին նվաճել են ավելի քան 700 ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ:

Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում շատ կան չլուծված խնդիրներ, որոնցից ամենակարևորը Արցախի հիմնախնդիրն է, որի հանգուցալուծման համար պահանջվում են համալիր մոտեցումներ, կան մի շարք տնտեսական խնդիրներ, որոնց լուծումները կապահովեն Հայաստանի զինված ուժերի ժամանակակից սպառազինությունը և ազգի միախմբումը:

Մենք չենք վախենում պատերազմից և պատրաստ ենք կռվել թշնամու դեմ մինչև վերջին կաթիլ արյունը: Մեզ պետք է խաղաղություն և հզոր Հայաստան, որը կապված է գալիք ընտրություններին Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցության հաջողությունից:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կոչ է անում նրանց ում թանկ է հայրենիքը և դրա ապագան տալ իրենց ձայնը Հայաստանի հանրապետական կուսակցությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031