Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների վաղաժամ հասունացումը կապվա՞ծ է մսակերության հետ

Մարտ 08,2017 13:00

Երեխայի կերակրացանկը հագեցնելով մսեղենով
ու քաղցրեղենով՝ ծնողները, իրենց ցանկության հակառակ,
կրճատում են նաեւ զավակի կյանքը

Ռուս խորհրդային գիտնական, բնագետ Վլադիմիր Վերնադսկին ժամանակին կարծիք է հայտնել, թե բոլոր կենդանի օրգանիզմները, այդ թվում՝ նաեւ մարդկային օրգանիզմը, օժտված են տիեզերական էներգիան ընդունելու, կուտակելու, ձեւափոխելու եւ նորից շրջապատի տարածություն ճառագելու ունակությամբ։ Այս կարծիքի հիման վրա ռուս բնաբույժ Գալինա Շատալովան իր բազմաթիվ փորձերն է արել, որի արդյունքները թույլ են տվել նրան համոզվածությամբ ասել, որ մարդու օրգանիզմը էներգիա եւ նյութեր ստանալու մի քանի աղբյուրներ ունի. «Այս հանգամանքը եւս կարեւոր եմ համարում, քանի որ դրանից է կախված այն հարցը, թե ինչ որակի եւ ինչ քանակության սնունդ է անհրաժեշտ մարդու օրգանիզմին։ Եթե ընդունենք, որ սննդից բացի, էներգիա եւ անհրաժեշտ նյութեր ստանալու ուրիշ աղբյուրներ էլ կան, ուրեմն օրգանիզմ մուտք գործող սննդամթերքի քանակը պետք է պակասեցնենք, իսկ եթե չընդունենք ուրիշ աղբյուրների գոյությունը, ուրեմն մեծ քանակությամբ սնունդ պետք է ընդունենք, որպեսզի մեր օրգանիզմին բավարար չափով էներգիա ու նյութեր տանք»։

Արդարության դեմ չմեղանչելու համար, բնաբույժը նշել է, որ այդ աղբյուրների գոյության փաստի ընդունումը դժվարանում է այն հանգամանքի պատճառով, որ դրանք մինչեւ այսօր ուսումնասիրված ու բացահայտված չեն գիտության կողմից։ Սակայն առանձին գիտնականներ որոշ աշխատանքներ են կատարել։ Կենսաբան Ի. Մ. Սեչենովն ուշադրություն է դարձրել երակային եւ զարկերակային արյան մեջ ազոտի պարունակությանը։ Նրա տվյալների համաձայն՝ մթնոլորտի գազերով հագեցած զարկերակային արյան մեջ ազոտի պարունակությունը նկատելիորեն ավելի շատ է, քան երակային արյան մեջ։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ մթնոլորտային ազոտն օգտագործվում է ոչ միայն բույսերի, այլ նաեւ մարդկային օրգանիզմի կառուցվածքային գործընթացների համար։

Հարկ է նշել նաեւ այն փաստը, որ օրգանիզմում որոշ նյութեր սինթեզվում են արեւի էներգիայի միջոցով։

Էներգիայի պահպանման օրենքի վրա հենվելով՝ «Հավասարակշռված սնուցման տեսության» հեղինակները պնդում են, որ մարդու կողմից ընդունվող սնունդը, որակն ու քանակը պետք է հավասարակշռված լինեն կենսագործունեության համար օրգանիզմին անհրաժեշտ նյութերի որակի ու քանակի հետ։ «Սակայն, ինչպես արդեն ասել ենք, մարդու օրգանիզմը նյութեր է ստանում նաեւ այլ աղբյուրներից, այդ պատճառով, ծախսած էներգիային եւ օգտագործված նյութերին համարժեք սնունդ ընդունելու կարիք չունի»,-ասել է Գալինա Շատալովան։


Հավասարակշռված սնուցման տեսաբանները հայտարարում են, որ օրգանիզմի համար կատարյալ սնունդ են սպիտակուցները, հատկապես՝ կենդանական ծագում ունեցող սպիտակուցները։ Նրանք պնդում են, որ գոյություն ունեն մի շարք ամինաթթուներ, որոնք օրգանիզմի կողմից չեն արտադրվում եւ պետք է ներմուծվեն կենդանիների մսի տեսքով։ Կյանքը եւ գիտության զարգացումը ժխտեցին այդ եզրահանգումները:
Այս մասին ռուս բնաբույժը կարծիք է հայտնում, ըստ որի՝ նախ միսն օգտագործվում է միայն խոհարարական մշակման ենթարկվելուց հետո, երբ վերածվում է սպիտակուցների, ածխաջրերի եւ ճարպերի անկենդան կուտակման. «Այդպիսի սնունդը մարսելու համար մարդկային օրգանիզմը շատ էներգիա է ծախսում, քանի որ սննդի ինքնամարսման մեխանիզմը քայքայված է։ Երկրորդ՝ պարզվել է, որ մարդու օրգանիզմում արտադրվում են անհրաժեշտ բոլոր ամինաթթուները։ Դրանցից ամենակարեւորները արտադրվում են հաստ աղիքի մանրէների կողմից։


Երրորդ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ կենդանական սպիտակուցների օգտակար գործողության գործակիցը խիստ ցածր է. օրգանիզմում միեւնույն աշխատանքը կատարելու համար դրանք ավելի երկար են քայքայվում, քան ածխաջրերը (տարբերությունը կազմում է 32%)»։

Սակայն մսի հասցրած վնասները սրանցով չեն սահմանափակվում։ Դրանցից ամենավտանգավորը, ըստ բժշկի, երեխաների վաղաժամ հասունացումն է, որը բացասաբար է անդրադառնում նրանց հոգեւոր եւ ֆիզիկական առողջության վրա, նվազեցնում է բնական իմունիտետը:

«Մանկական դիաթեզները, էկզեմաները եւ այլ հիվանդությունները, որ ախտորոշվում են որպես «նյութափոխանակության խանգարում», ծնողական կույր սիրո հետեւանք են։ Երեխայի կերակրացանկը հագեցնելով մսեղենով ու քաղցրեղենով՝ ծնողները, իրենց ցանկության հակառակ, կրճատում են զավակի կյանքը»,- ասել է բնաբույժը։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

07,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031