Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

Մարտ 08,2017 21:50

Այսօր Կոնգրես-ՀԺԿ նախընտրական  դաշինքի  շտաբի պետ Լևոն Զուրաբյանը հանդիպեց  ՀՀ ԱԺ ընտրությունների դիտարկման նպատակով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յան Պետերսենի և առաքելության քաղաքական պատասխանատու Դանիելա Դիակոնուի հետ:

Քննարկվեց Հայաստանում նախընտրական իրավիճակը, Ընտրական փոփոխված օրենսգրքով նախատեսված վերահսկման մեխանիզմների կիրառման հետ կապված հարցերը: Լևոն Զուրաբյանը և հանդիպմանը մասնակցող Վլադիմիր Կարապետյանն ու Ավետիս Ավագյանը ներկայացրեցին ստեղծված իրավիճակը, ընտրախախտումների, մասնավորապես ընտրակաշառքի բաժանման, վարչական ռեսուրսի չարաշահման՝ շրջանառվող տեղեկությունները: Ձեռք բերվեց պայմանավորվածություն շարունակել շփումն ու տեղեկատվության  փոխանակումը:

Կոնգրես-ՀԺԿ Դաշինքի

Նախընտրական շտաբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031