Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանի առաջընթացի գործընկերը Սամվել Ալեքսանյանն է, Առաքել Մովսիսյանը»

Մարտ 08,2017 22:45

«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավի ընթացքում անդրադարձավ ՀՀԿ-ի նախընտրական պաստառներում առաջընթացի խորհրդանիշ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Պարոն Փաշինյանը պատմեց, որ նախորդ օրը Ավանում քարոզարշավի ժամանակ տեսել են ՀՀԿ-ական պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանի նախընտրական շտաբի պատշգամբին կանգնած հիսուն հոգու՝ Գազպրոմ ցուցանակներով.

«Այսինքն, սա Կարեն Կարապետյանի աջակցությունն է ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին: Մի պատգամավոր, որը հինգ տարվա մեջ ծպտուն չի հանել, Կարեն Կարապետյան, սա՞ է քո առաջընթացը: Քո առաջընթացի թիմը Ռոբերտ Սարգսյա՞ն է, առաջընթացն էդ է, որ պատգամավորը՝ բերանը ջուր առած, հինգ տարի նստի Ազգային ժողովո՞ւմ: Կենտրոն համայնքում  Կարեն Կարապետյանը եւ իր կուսակցությունն առաջադրել են Բեգլարյան ընտանիքի հռչակավոր ներկայացուցչին՝ Հակոբ Բեգլարյանին, որի քաղաքական կարիերայի ամենաբարձր գագաթը եղել է պետական գնումների գործակալության պետի պաշտոնը, այն գործակալության, որը առնում է այն վառելիքը, որը լցվում է այն տանկերի մեջ, որը խոդ չի ընկնում ու խոդ չի ընկնելու:

Մալաթիայում Կարեն Կարապետյանի առաջընթացի պարտնյորը Սամվել Ալեքսանյանն է, այդպիսի առաջընթաց ոչ մի երկրում չեն տեսել, Արմավիրում առաջընթացի պարտնյորը Առաքել Մովսիսյանն է, սա կոչվում է քաղաքական կինո, որտեղ կա սցենար, կերպարներ, կոստյումներ, բայց չկա իրականություն:

ՀՀ քաղաքացիների ընտրությունը կինոյի ու իրականության մեջ է, այն կինոն, որը ցույց են տալիս, դուք պարտավոր եք մերժել ու մենք կօգնենք այդ կինոյի մերժումն իրականացնելուն ու մեր իրականությունը կինոյին համարժեք դարձնելուն, որ մեր քաղաքացիներն ապրեն պաշտպանված իրավունքով»:

Նիկոլ Փաշինյանը նաեւ հանդիպման ավարտին ասաց, որ պետք չէ ընտրակաշառքը վերցնել, հետո փողոցներում իրենց թափ տալ՝ մի բան փոխեք. «Դուք ապրիլի երկուսին փոփոխություն անելու հնարավորություն ունեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031