Լրահոս
Օրվա լրահոսը

«Կանայք լավ էլ հանճարներ են». Լիլիթ Պիպոյան

Մարտ 08,2017 23:13

«Մեր երկրում մարդկային հարաբերությունները նուրբ չեն, կոպիտ են: Միմյանց անձնական տարածությունը հարգել, սխալն ընդունել չգիտենք, զիջել չենք սիրում, պահանջկոտ ենք, տղամարդիկ կնամեծար չեն: Այն աստիճան, որ երբ մեկն ինձ համար դուռ է բացում, քիչ է մնում գրկեմ»,- ասաց երգչուհի, երգահան Լիլիթ Պիպոյանը մարտի 8-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցած «ԾիւսUP” կանանց զրույցների պարբերաշարքի շրջանակներում տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

Լիլիթ Պիպոյանը խոսեց նաև ազգային արժեքների մասին, շեշտելով, որ լավ կլիներ դրան զուգահեռ տարածվեին նաև համամարդկային արժեքները: «Հարկ է պրոպագանդել, որ ազնվությունը, հավատարմությունը կարևոր են, որ աշխատելը պատվաբեր է և այլն»,- ասաց նա:

Անդրադառնալով կանանց համաշխարհային տոնին՝ մարտի 8-ին, երգչուհին ասաց. «Կանայք և տղամարդիկ հավասար են: Պետք է գիտակցել, որ կանայք էլ կարող են իրենց կարծիքն ունենալ ու արտահայտել այն: Կանայք լավ էլ հանճարներ են»:

Մելանի ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031