Լրահոս
Օրվա լրահոսը

«Անընդունելի է, բայց ի՞նչ մի բան է, որ…». Մինասյանը՝ «ԵԼՔ»-ի պատառոտված պաստառների մասին

Մարտ 09,2017 16:45

«Այս ընտրություններն ավելի թափանցիկ են լինելու, իսկ արդյունքները՝ ոչ վիճահարույց: Չնայած՝ կլինեն քաղաքական ուժեր, որոնք «էն գլխից» տրամադրված են արդյունքները համարել վիճահարույց»,-«Տեսակետ» մամուլի ակումբում այսօր խոսելով ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունների մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նա կարծիք հայտնեց նաեւ Վանաձորում «ԵԼՔ» դաշինքի նախընտրական պաստառների պատառոտման դեպքի մասին. «Հիշեք հին ժամանակները, երբ Բրեժնեւի նկարն էին վառում…Այդ դեպքն անընդունելի եմ համարում, բայց ի՞նչ մի բան է, որ… Հասկացանք, անընդունելի է, բայց աշխարհի վերջը չէ, ոչ էլ Պոմպեի վերջին օրը…Այդ փոքրիկ բանն աշխարհի վերջը դարձնելը ճիշտ չէ»:

Անդրադառնալով ընտրակաշառքի մասին ահազանգերին, Մկրտիչ Մինասյանը նշեց. «Շատ եմ ուզում, որ ժողովուրդը չդառնա դրամների գերի: Մի ձայնը կարեւոր է երկրի կառավարման համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031