Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի փոքրիկ ակցիա ՀՅԴ-ի քարոզարշավին (Տեսանյութ)

Մարտ 09,2017 22:07

Այսօր Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում Հայ Հեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների ելույթներից  հետո դահլիճում ներկա մի կին վեր կացավ եւ խոսելու թույլտվություն խնդրեց:

«Մարտունու կանանց համայնքային ֆոնդ» հասարակական կազմակերպության  ներկայացուցիչ Անահիտ Գեւորգյանն էր, որը դժգոհեց, կամ ավելի ճիշտ է ասել՝ փոքրիկ բողոքի ակցիա արեց, նրան սատարում էին մի քանի երիտասարդներ՝ պաստառներով:

«Մենք 9 ամիս ձմեռվա տակ ենք, մենք 9 ամիս վառելիք ենք վառում, եւ այստեղ, այս մարդիկ, այս բարձր լեռնային 2000 մ բարձրության վրա եկել են այս մի կտոր լճի եւ բնության համար»,-ասաց տիկին Գեւորգյանը:

Նրա խոսքերով՝ «Այսօր մեր լիճը բզկտվում է, այսօր մեր բնապահպանական խնդիրը մեր համար առաջինն է, ոչ գործազրկություն, ոչ արտագաղթ մեզ այդքան չի հուզում, որովհետեւ մեր ապագան է վտանգված: Գործող բոլոր ղեկավարներին հետաքրքրում է այնքանով, ինչքանով իր աթոռը: Եթե աթոռ չկա, Սեւանը նրանց չի հետաքրքրում: Այսօր Սեւանն անօրինական, խայտառակ օգտագործվում է, առաջին՝ Սեւանը սնուցող գետերի վրա ՀԷԿ-եր են կառուցվում:

Դա «Սեւանի մասին օրենքն է», ոչ մի տեսակի հիդրոէլեկտրոկայան չի կարելի կառուցել: Ռամզեսը ժամանակին ասել է՝ «ես ոչ մի հոսող ջրի առջեւ քար չեմ գցի: Էնդեմիկ բոլոր ձկնատեսակներն ու կենդանական աշխարհն է վերանում՝ լցվելով տուրբինի մեջ ու վերանում: Մարտունու գետում նույնիսկ գորտ չի մնացել, էլ չեմ ասում այն անօրինական կառույցները եւ խողովակները, որոնք տարին մի քանի անգամ տրաքում են եւ ողողում են ամբողջ հողատարածքները: Այսօր Սեւանը դարձրել է ձկնաբուծարան: Ցանցային ձկնաբուծարաններ են դարձրել Սեւանը՝ լցնելով այնտեղ ազոտ, ֆոսֆոր»:

Տիկինն ասաց, որ Սեւանը աչքի լույսի պես պետք է պահել, հակառակ դեպքում նրանց վերջը կգա առանց Սեւանի, ապա խոսքը դիմելով ՀՅԴ-ին, որպեսզ քաղաքական ուժ եւ կառավարության մաս, խնդրեց ուշադրություն դարձնել խնդրին: Տիկին Գեւորգյանի խոսքը դահլիճում բուռն ծափահարություններով ընդունեցին:

Մանրամասները՝ տեսանյութում

Աղվան Վարդանյանը տիկնոջը շնորհակալություն հայտնեց կազմակերպված ու լավ խոսքի համար, նկատելով, որ երբ ասում է՝ մենք ենք որոշում, մենք պիտի գիտակից լինենք, որ ճիշտ որոշում կայացնենք, խոսքն այս տեսակ մարդկանց մասին է. «Մի շեշտ տեսա ձեր խոսքում, որի հետ համաձայն չեմ: Մենք, իհարկե, հարցը կբարձրացնենք, մեր նախարարը՝ բնապահպանության, Արծվիկ Մինասյանը  նոր է ստանձնել ոլորտը, խնդիրները հերթով ուսումնասիրում է: Բայց երբ ասում եք՝ սա վերջն է, կվերանա, ողբերգություն է, ոչ, եթե մենք կանք, պայքարելու ենք, այդ հարցն էլ կլուծվի: Սեւանը չի վերանա, Սեւանը մնալու է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031