Լրահոս
Օրվա լրահոսը

«Թիվ 1-ում կունենանք հաղթողներ». «Ազատ դեմոկրատներն» ակնկալում են քաղաքակիրթ պայքար. (Ֆոտոշարք)

Մարտ 10,2017 22:11

Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախընտրական շտաբից այսօր սկսվեց կուսակցության թիվ 1 ընտրատարածքի թեկնածուների քարոզարշավը: Թիվ 1-ում առաջադրվել են Ստյոպա Սաֆարյանը, Հռիփսիմե Բոչոլյանը, Հովսեփ Ավետիսյանը, Ռուբեն Ուռուտյանը, Սոնա Միսակյանը, Սարգիս Բեջանյանը:

«Երբեք պայքարից չենք վախեցել: Վստահ եմ, որ այս ընտրություններում մեր մրցակիցները եւ մենք հարգալից ենք լինելու իրար հանդեպ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը: Նրա բնորոշմամբ՝ այս ընտրատարածքում նախկին ընտրություններն աչքի են ընկել ոչ ցանկալի դրսեւորումներով. «Այնուամենայնիվ, վստահ եմ, որ այս ընտրատարածքում կունենանք մի քանի հաղթողներ: «Ազատ դեմոկրատների» նախընտրական  ծրագիրը միակն է, որը խոստանում է մեծ փոփոխություններ»:

Հռիփսիմե Բոչոլյանն իր հերթին հույս հայտնեց, որ նոր խորհրդարանում երիտասարդների թիվը մեծ կլինի, եւ նրանք կկարողանան իրենց գաղափարներն իրագործել:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը նկատեց, որ այս ընտրատարածքում փորձառու Ստյոպա Սաֆարյանից բացի, հինգ երիտասարդ թեկնածու է առաջադրված. «Մենք ազատ դեմոկրատներ չէինք լինի, եթե երիտասարդությանը չփորձեինք բերել ԱԺ… Ակնկալում ենք քաղաքակիրթ պայքար. անգամ ոչ քաղաքակիրթ մեթոդներով պայքարող թեկնածուներին մենք կբերենք քաղաքակիրթ պայքարի դաշտ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031