Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարչապետն ավելի հետաքրքիր նախընտրական արշավ է կազմակերպելու». Գագիկ Բեգլարյան

Մարտ 10,2017 22:45

«ՀՀԿ-ն եւ մենք բոլորս հույս ունենք, որ ընտրությունները շատ լավ կավարտվեն՝ առանց խախտումների»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը:

Նա անդրադարձավ հարցին, թե ինչու է ՀՀԿ նախընտրական քարոզարշավն առաջնորդում վարչապետ Կարեն Կարապետյանը, այլ ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այս անգամ որոշվեց ընտրապայքարի գնալ նման ձեւաչափով, թե դա իրեն որքանով կարդարացնի, կտեսնենք ապրիլի 3-ին: Համոզմունքներ ու վստահություն կապում ենք բոլորիս հետ, առավել եւս՝ մեր վարչապետի: Վստահում ենք նրան: Նա, թեկուզ իր համար առաջին անգամ, բայց ավելի հետաքրքիր նախընտրական արշավ է կազմակերպելու»,-կարծիք հայտնեց Բեգլարյանը:

Նա նշեց՝ ամեն ինչ անելու է, որ ժողովուրդը վստահի իր եղբորը՝ պատգամավորի թեկնածու առաջադրված Հակոբ Բեգլարյանին. «Համոզված եմ, որ ընտրվելու դեպքում նա շատ  լավ պատգամավոր կլինի»:

Խոսելով ՀՀԿ վարկանիշային թեկնածուների միջեւ տարաձայնությունների եւ պայքարի մասին՝ նա ասաց, որ մասնավորապես Կենտրոն համայնքում միջկուսակցական պայքար չկա. «Կարծում եմ՝ մյուս տեղերում էլ չպետք է լինի: Բոլոր ձայները կուսակցության ձայներն են»:

Բեգլարյանը նաեւ ասաց, որ Գագիկ Ծառուկյանի կողմից՝ գյուղտեխնիկայի տեսքով ընտրակաշառք տալու տեղեկություններին չի տիրապետում եւ չի կարող այդ առնչությամբ մեկնաբանություն տալ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031