Լրահոս
Օրվա լրահոսը

Պասիվ դիտորդի կարգավիճակում չսպասել. Կարեն Կարապետյան

Մարտ 12,2017 11:39

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի երկրորդ օրը վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ: Ձեռնարկության ղեկավարությունը վարչապետին ներկայացրել է 2016թ. ֆինանսական ցուցանիշները և 2017թ. կանխատեսումները շուկայի արձագանքի ու ակնկալվող ծավալների վերաբերյալ:

Կարեն Կարապետյանն առաջարկել է պասիվ դիտորդի կարգավիճակում չսպասել, թե շուկան երբ բարենպաստ կդառնա  և կառավարություն ներկայացնել ծրագիր՝ միջոցառումների, ներդրումների և քայլերի որոշակի փաթեթ, որոնք կնպաստեն ձեռնարկության արդյունավետության բարձրացմանը: Վարչապետը կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել քննարկել կոմբինատին աջակցության հնարավորությունները:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի մեր գործարարները, նման խոշոր ձեռնարկությունները լինեն հաջողակ, ներդրողները բավարարված լինեն իրենց եկամտաբերությունից, որովհետև դրա մուլտիպլիկատիվ էֆեկտը մեր բոլորի բարեկեցիկ ապագան է: Դա աշխատավարձ է, նոր աշխատատեղեր, սոցիալական պատասխանատվություն և, վերջիվերջո, հարկեր: Սպասում ենք ձեռնարկության ֆինանսական վիճակի առողջացման, բարելավման վերաբերյալ ձեր առաջարկություններին»,- նշել է կառավարության ղեկավարը:

Ագարակից վարչապետ Կարապետյանն ուղևորվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, շրջայց կատարել հանքարդյունաբերական ձեռնարկության տարածքում, ծանոթացել ընթացիկ իրավիճակին, ցուցանիշներին և զարգացման ծրագրերին:

Կառավարության ղեկավարը եղել է նաև մարզի Սյունիք համայնքում կառուցվող «Սյունիք Ֆուդ» գործարանի տարածքում: Ընկերությունը նախատեսում է Սյունիքի մարզում զբաղվել մրգի և բանջարեղենի պահածոների վերամշակմամբ։ Վարչապետին են ներկայացվել ներդրումային ծրագրի շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքը, արտադրության և արտահանման կանխատեսվող ծավալները: Նշվել է, որ ներդրումային ծրագրի արդյունքում նախատեսվում է ստեղծել շուրջ 210 աշխատատեղ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031