Լրահոս
Օրվա լրահոսը

էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել 86-ամյա կնոջ, որը մահացել է

Մարտ 13,2017 12:17

Մարտի 11-ին, ժամը 19.25-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ անվտանգության ծառայությունից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Գյումրի 2.834-րդ կմ-ի 3-4 պիկետում՝ Մրգաշատ գյուղի հատվածում, թիվ 682 համարի էլեկտրաքարշի տակ մարդ է ընկել:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.07-ի սահմաններում, թիվ 682 համարի էլեկտրաքարշը վրաերթի է ենթարկել 1931 թ. ծնված Մարգարիտ Պողոսյանին, որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031