Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրողներին սպառնացել են՝ աշխատանքից կազատեն, տղան բանակում է, վարկը չեն մարել». Արամ Մանուկյան. (Տեսանյութ)

Մարտ 13,2017 23:07

Արաբկիր համայնքի «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական շտաբից այսօր սկսվեց դաշինքի ընտրարշավը: «Կոնգրես-ՀԺԿ»-ի թեկնածուներն ու ակտիվիստները քննարկեցին կազմակերպչական հարցեր, ապա քարոզչական թերթիկներն ու դաշինքի նախընտրական ծրագրի սեղմագրի օրինակները բաժանեցին քաղաքացիներին:

Դաշինքի պատգամավորի թեկնածու, ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու են դաշինքի նախընտրական հավաքներին քիչ թվով քաղաքացիներ հավաքվում: Նա ասաց, որ պատճառը դաշինքի համակիր-քաղաքացիների՝ վախեցած լինելն է, նրանք խուսափում են լրատվամիջոցների կադրերում հայտնվելուց:

«Սպառնացել են՝ աշխատանքից կազատեն, տղան բանակում է, կինն ուսուցչուհի է, վարկը չեն մարել…Իշխանությունն է վախեցնում, «քյոխվեքը», գյուղապետերը, թաղապետերը կամ «զոռբա» թեկնածուները, որոնք փող ունեն, բայց ոչ խելք, ասելիք կամ ծրագիր»,-նշեց Արամ Մանուկյանը:

Նա նաեւ նկատեց, որ հանրության շրջանում դաշինքի առաջարկած Արցախյան հակամարտության լուծման «խաղաղության ծրագիրն» աստիճանաբար տարածվում է:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031