Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյանի բացահայտումը. «Ժողովրդի խորհուրդներով ենք առաջնորդվում»

Մարտ 13,2017 23:44

«Մենք վստահ ենք, համոզված ենք, որ այդ ծրագրերը իրականություն են դառնալու, մենք վստահում ենք վարչապետի ներկայացրած փոփոխություններին և հավատում ենք, որ կարճ ժամանակ անց մենք մեր մաշկի վրա դա զգալու ենք: Ուզում եմ կոչ անել` վստահեք այն ուժին, որը չի խուսափում պատասխանատվությունից, որը աշխատել է և աշխատում է օր ու գիշեր»,- այսօր Ավան վարչական շրջանում ընտրողներին կոչ արեց Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Տարոն Մարգարյանը:

Բանախոսի ներկայացմամբ, առկա սոցիալական խնդիրները լուծելու համար ՀՀԿ-ն ներկայացնում է իր հստակ ծրագիրը, անելիքները, որոնք ուղղված են երկրի եւ ժողովրդի վաղվա օրվան:

«Մենք չենք եկել խոստումներով, մեր աշխատաոճը երևանցիները, բնակչությունը շատ լավ գիտի: Մենք աշխատում ենք առանց  խոստումների, մենք քննարկում ենք ժողովրդի հետ և ժողովրդի խորհուրդներով ենք առաջնորդվում: Համոզված եմ, որ ապրիլի 2-ին երևանցիները, ավանցիները այն ուժին կվստահեն, որը ունի մեծ ու փորձառու թիմ և պատրաստ է պատասխանատվություն կրել: Մենք ուզո՞ւմ ենք ունենալ անվտանգ երկիր: Այո: Ցանկանո՞ւմ ենք ունենալ առաջընթաց: Այո: Բոլորս միասին պետք է վստահենք դա իրականացնողներին»,- ասաց Տարոն Մարգարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031