Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր մանրամասներ Ջրառատում տեղի ունեցած կրակոցներից (Տեսանյութ)

Մարտ 14,2017 17:12

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունից Aravot.am-ին տեղեկացրին, որ սկզբում վիճաբանությունը տեղի է ունեցել դպրոցականների միջեւ: Այս վիճաբանությանը հետո միջամտել են մեծահասակները, այդ ժամանակ նրանցից մեկի ձեռքին ինքնաձիգ է եղել:

Ոստիկանության փոխանցմամբ, նախնական տեղեկություններով, վիճաբանությանը միջամտողները փորձել են ինքնաձիգը վերցնել, եւ քաշքշոցի ընթացքում կրակոց է եղել. «Մի հոգի ոտքի հրազենային վնասվածքով, մեկը՝ դանակահարումով, մյուսն էլ՝ ձեռքի կոտրվածքով տեղափոխվել են հիվանդանոց: Ոստիկանության ծառայողները միջամտել են, ինքնաձիգը առգրավել են: Այս պահին Ջրառատում ոստիկանությունն իրավիճակը վերահսկում է»:

Ինչ վերաբերում է մարտի 12-ին նույն համայնքում տեղի ունեցած միջադեպին, որի ընթացքում եւս վիրավորում են ստացել փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյանն ու Մ. Բաբոյանը, այս գործով զբաղվում է քննչական կոմիտեն:

Այս միջադեպից տուժածները ՕՐՕ դաշինքի համակիրներն են: Մեր տեղեկություններով հրազենից կրակել է Ջրառատի գյուղապետ Սամվել Գալստյանի եղբայրը. Տուժածների եւ գյուղապետի թիմակիցների միջեւ թշնամությունը համայնքի ղեկավարի նախկին ընտրություններից է մնացել, եւ այսօրվա տուժածները պարտված թեկնածուի թիմից են, որոնք հիմա ՕՐՕ-ի կողմնակիցներն են, եւ այս վերջին վիճաբանությունն ու կրակոցները դեռ նախկին ընտրություններից մնացած լարվածության «ժայթքումն էր»:

Գյուղապետ Սամվել Գալստյանից չհաջողվեց ճշտել այս տեղեկությունները, նա մեր հեռախոսազանգերին չի պատասխանում:

Սեյրան Օհանյանի մեկնաբանությունները Ջրառատում դանակահարության ու կրակոցների մասին՝ «Ա1+»-ի տեսանյութում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031