Լրահոս
Օրվա լրահոսը

Հրազդանում հոգնել են նախորդ տարիներին պատգամավորների սուտ խոստումներից և ուզում են ընտրել գործի մարդու

Մարտ 14,2017 19:33

Կոտայքի մարզում և Հրազդան քաղաքում շարունակվում են ՀՀԿ-ից ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Սամվել Սանամյանի նախընտրական հանդիպումներն ընտրողների հետ։ Մարտի 14-ին պատգամավորի թեկնածուն հանդիպում է ունեցել Հրազդանի Աղբյուրակ և Բանավան թաղամասերի բնակիչների հետ։

Հրազդանցիները հատկապես նշում էին, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր են, և իրենք պետք է ուշադիր լինեն պատգամավոր ընտրելու հարցում։ Առավել ևս, որ վերջին տարիներին իրենց քաղաքից քվե ստացած ԲՀԿ-ական պատգամավորները ոչինչ չեն արել քաղաքի համար։ Ուստի հերթական թեկնածուին ընտրելիս պետք է խորը կշռադատեն, խորը վերլուծեն և հստակ ուրվագծեն, թե ում հետ են աշխատելու հետագա հինգ տարիների ընթացքում։ Ընտրողները նկատում էին, որ ցանկանում են, ի դեմս Սամվել Սանամյանի, վերականգնել հավատը պատգամավորի կերպարի նկատմամբ։ Նրանք նշում էին, որ թեկնածուն կյանքի տարբեր փուլերում, որտեղ էլ եղել է, հասել է մեծ հաջողությունների, և վստահություն հայտնում, որ խորհրդարանում նույնպես լավագույնս կաշխատի՝ բարձրացնելով հրազդանցու ձայնը, կամքը համապատասխան ատյաններում։

Հրազդանի բնակիչ Արմեն Սարգսյանը նշեց, որ պարոն Սանամյանին ճանաչում է որպես աշխատասեր, նպատակասլաց մարդու։ «Մենք պետք է ընտրենք ու պահանջենք Սամվել Սանամյանից հաշվետվություն տալ մեզ իր կատարած աշխատանքի համար»,- ասաց Ամեն Սարգսյանը։

Զավեն Հարությունյանն իր խոսքում ասաց, որ ամեն ընտրություն հույս է բարձրացնում ժողովրդի մեջ, որ ի վերջո հասարակության առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ լուծումն կստանան։ «Ինձ թվում է, որ այս անգամ մեր թեկնածու Սամվել Սանամյանի միջոցով ի վերջո կկարողանանք հասնել խնդիրների լուծմանը»։

Պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանը նշեց, որ Կոտայքի մարզից առաջադրվել է 120 թեկնածու։ «120 հոգի ամեն առավոտ զարթնում է՝ իրեն պատգամավոր տեսնելով։ Չեմ ուզում որևէ մեկին վիրավորած լինել, բայց 120-ից շատերին Հրազդանից Երևան ուղարկես, կարող են ճանապարհին կորչել։ Այս օրերին շատ եմ լսում դրական խոսքեր, բայց իմ ամենամեծ կոչումն ու ինձ տրված ամենամեծ պատիվն այն է, որ ես այսօր ձեր կողքին եմ։ Եվ ուզում եմ հրազդանցու հետ ապրել ու քայլել առաջ։ Խնդրում եմ ձեզ՝ այս ընտրություններին վերաբերվել ամենայն լրջությամբ և կատարել ճիշտ ընտրություն»,- ասաց Սամվել Սանամյանը։

ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանի

կենտրոնական ընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031