Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծվում է հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ

Մարտ 15,2017 12:47

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև մարտի 3-ին ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամը և Հայաստանի «ՓՄՁ ներդրումներ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մարտին 14-ին համաձայնագիր են ստորագրել՝ ստեղծելու հայ-ռուսական ներդրումային հիմնադրամ։ Կողմերը մտադիր են մշակել ներդրումային գրավչություն ունեցող ծրագրեր` նպաստելով երկու երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության խորացմանը և Հայաստանի` Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրմանը: Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած այցի շրջանակներում:

Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրևն իր խոսքում նշել է. «Մենք ուրախ ենք ողջունել ԱՊՀ երկրներից մեր առաջին համաներդրող միջազգային գործընկերոջը։ Հայաստանը Ռուսաստանի կարևոր առևտրատնտեսական գործընկերն է, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։ Ստեղծվելիք հիմնադրամը կնպաստի մեր երկրների տնտեսության հետագա զարգացմանը տարբեր նախագծերի իրականացման շնորհիվ այնպիսի գերակա ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, արդյունաբերական արտադրությունը, տրանսպորտային, լոգիստիկ ենթակառուցվածքները»:

«Ուրախ ենք համագործակցել Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի հետ, որի միջազգային փորձը ներդրումային փոխգործակցության ոլորտում հայ-ռուսական համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման տեսանկյունից շատ կարևոր է։ Վստահ ենք, որ մեր համատեղ ներդրումները կխթանեն Հայաստանի և Ռուսաստանի տնտեսության հետագա ինտեգրումը, առևտրաշրջանառության աճը և երկու երկրներ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը»,- նշել է «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031