Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանն այսօր շատերի համար մեծ նշանակություն ու կարևորություն ունի». Լուկաս Գասսեր

Մարտ 15,2017 15:16

Մարտի 15-ին ՀԲԸՄ-ի գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Հայաստանում Սենգորի ամբիոնի կողմից կազմակերպված «Ձեռնարկության և անհատի էլ-համբավի կառավարմանն ու պաշտպանությանն առնչվող մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողովը, որն անցկացվեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում:

Համաժողովի նպատակն էր միջազգային և տարածաշրջանային բազմամասնագիտական փորձառություն ունեցող մասնակիցների օգնությամբ վերլուծել անհատի և ձեռնարկության էլ-համբավի կառավարմանն առնչվող հիմնախնդիրներն ու մարտահրավերները:

Հանդիպման սկզբում բացման խոսքով հանդես եկան Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն և Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը: Վերջինս իր խոսքում նշեց, որ հաճելի է ամեն տարի մասնակցել ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանում կազմակերպվող բազմաթիվ միջոցառումներին: «Հայաստանն այսօր շատերի համար մեծ նշանակություն ու կարևորություն ունի իր լեզվի, պատմության, քրիստոնեության, մշակույթի շնորհիվ»,- ասաց նա:

Լուկաս Գասսերի խոսքը շարունակեց Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը, որն ասաց, որ այս համաժողովն առաջինն է այն 3 համաժողովներից, որոնք ծրագրել են անցկացնել: «Երկրորդ համաժողովը կլինի հրատարակչական հարցերի, խնդիրների շուրջ, իսկ վերջինը՝ start up-երի»,- ասաց նա:

Հիշեցնենք,որ համաժողովն անց է կացվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանության, Ժան-Մուլեն Լիոն 3 համալսարանի, “HALDI. CO” ընկերության և ՀԲԸՄ Հայաստանի հովանավորությամբ:

Մելանի Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031