Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետը վառելիքի շուկայի մասին հանձնարարական տվեց

Մարտ 16,2017 12:13

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստին անդրադարձավ մատակարարվող նավթամթերքի որակի ուսումնասիրություններին: Վարչապետն ասաց, որ այդ ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել բենզինի եւ դիզելային վառելիքի որակի վերաբերյալ խնդիրները. «Նշված խնդիրը հաճախ պայմանավորվում է վառելիքի տեսակների ոչ հստակ տարանջատմամբ: Արդյունքում էական վնաս է պատճառվում սպառողներին և շուկային»:

Կարապետյանը տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանին հանձնարարեց՝ մեկ ամսում բենզինի, դիզվառելիքի եւ այլ վառելանյութերի վաճառքի ոլորտում չարաշահումների վերացման եւ վերահսկման գործառույթներն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն` համապատասխան թույլտվությունները ըստ վառելիքի տեսակների տարանջատման վերաբերյալ` հաշվի առնելով շուկայում դրանց սպառման փաստացի կառուցվածքը: Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ-ի հետ մշակել այս ոլորտում խնդիրները վերահանելու եւ կանխարգելելու մեթոդաբանություն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031