Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու° ընտրել Հանրապետական կուսակցությանը հարցադրմանն անդրադառնում է Էդուարդ Շարմազանովը

Մարտ 17,2017 17:48

Մարտի 17-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Հայաստանի ամերիկյան համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպման ընթացքում ի թիվս մի շարք հարցերի անդրադարձել է նաեւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության հաղթելու հնարավորություններին առնչվող հարցադրմանը՝ մասնավորապես նշելով. «ՀՀԿ-ն մեր անկախության գաղափարի ջահակիրներից է:

Մենք ունենք գաղափարախոսություն, որն անցել է ժամանակի փորձություն եւ արդիական է այսօր: ՀՀԿ-ն ունի տարածքային կուռ կառույցներ եւ բազում համախոհներ՝ Նոյեմբերյանից մինչեւ Ագարակ: Այդ ամենով հանդերձ մենք երբեք չենք խուսափել մեր սխալները եւ թերություններն ընդունելուց: Ի վերջո, այսօր ՀՀԿ-ն ներկայացել է ամենաիրատեսական ծրագրով ու ամենամրցունակ եւ պատասխանատու քաղաքական թիմով: Այս ամենով հանդերձ, լավ աշխատանքի դեպքում ՀՀԿ-ն ունի հաջողություն գրանցելու լուրջ հնարավորություններ: Ընտրությունը ձերն է»:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031