«Վարչապետը փորձում է մարդկանց ոգեւորել, բայց չի ստացվում». Վահագն Խաչատրյան (Տեսանյութ)

«Վարչապետը փորձում է մարդկանց ոգեւորել, բայց չի ստացվում». Վահագն Խաչատրյան (Տեսանյութ)

«ՀՀ-ի բուժման դեղատոմսը ներդրումները չեն: ՀՀ տնտեսական խնդիրները տնտեսական դաշտում չեն, այլ քաղաքական դաշտում, որի խնդիրներից մեկն էլ «ոչ պատերազմ, ոչ  խաղաղություն» իրավիճակն է»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀԿ քարոզարշավի ընթացքում պարբերաբար ներկայացվող՝ ՀՀ-ում ներդրումները խթանելու ծրագրերի մասին, ասաց ՀԱԿ անդամ, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի պատգամավորի թեկնածու, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

«Վարչապետն ու կառավարությունը փորձում են մարդկանց ոգեւորել, բայց չի ստացվում, քանի որ առօրյա կյանքում փոփոխություններ չեն լինում…Կառավարման համակարգն ավազակապետական է»,-համոզմունք հայտնեց նա:

ՀԱԿ անդամ Ավետիս Ավագյանն էլ հարցի շուրջ ասաց, որ ՀՀԿ խոստումները անվստահություն են առաջացնում. «Ինչո՞ւ մինչեւ հիմա չեն արել այդ խոստումները»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք