Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-ն 127 տարեկան է, իսկ մրցակցող ուժերից ոմանք ստեղծվել են 2-3 ամիս առաջ». Բագրատ Եսայան

Մարտ 17,2017 22:40

«Ինձ համար առողջապահության ոլորտում փակ դռներ չկան, բայց վերջին շրջանում հասկացել եմ, որ երկրում տիրող իրավիճակից ելնելով` ոչ թե պետք է կողքից նայել դեպքերին, այլ ինքդ լինես մասնակից»,- Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում վարկանիշային ցուցակով առաջադրված ՀՅԴ-ականների` ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի տնօրեն, ՀՅԴ անդամ Լևոն Գրիգորյանը:

Նա մտահոգություն հայտնեց, որ այժմ հիվանդը վախենում է բժշկից, բժիշկը` հիվանդից: Դառնալով ՀՅԴ ծրագրին` Արթուր Գրիգորյանը հավաստիացրեց, որ իր նախընտրական ծրագրում ՀՅԴ-ն մեծ տեղ է հատկացրել առողջապահության ոլորտին, հատկապես` պետական ապահովագրության համակարգին. «Այն դեպքում, երբ մարդիկ իրենք չկարողանան ապահովագրել իրենց առողջությունը, պետք է պետությունը նրանց աջակցի, և սա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում: Նման պարագայում գոհ կմնա թե՛ հիվանդը, թե՛ բժիշկը»:

Պարոն Գրիգորյանը բարձրաձայնեց բժշկության ոլորտում արտագաղթի մասին. «Լավագույն մասնագետները հեռանում են երկրից: Նախ` այս խնդրին պետք է լուծում տալ, ստեղծել այնպիսի պայմաններ, որ երիտասարդ կադրերը չհեռանան երկրից»:

ՀՅԴ թեկնածու Բագրատ Եսայանը հիշեցրեց Դաշնակցության տարիքը` 127 տարեկան և զուգահեռներ անցկացնելով` նշեց, թե ՀՅԴ-ի հետ մրցակցող ուժերից ոմանք ստեղծվել են 2-3 ամիս առաջ. «Ստեղծվել են դաշինքներ, որոնք, պարզ չէ`որ կողմ են գնում` ներկայացուցիչներից մեկն ասում է դեպի ՌԴ գնանք, մյուսը` Եվրոպա:

«Մեր քաղաքական կուսակցությունը` թե՛ որպես անձեր, թե՛ որպես ՀՅԴ, մշտական ու կայուն է եղել, ինչի համար էլ մենք իրավունք ունենք ասել` ընտրեք Դաշնակցությունը: Մենք չենք ամաչում մեր անցած ճանապարհից, չենք ուզում մեր դեմքը փոխել ու նոր մարդիկ բերելով` ասել, թե տեսեք` ինչ նոր ու սիրուն դեմքեր ենք բերել, նրանց ընտրեք: Ոչ, մենք հաստատուն ենք. թե՛ ընդդիմության մեջ, թե՛ իշխանության նույն բանն ենք ասում»: Ելույթի ավարտին պարոն Եսայանն ընտրողներին կոչ արեց ապրիլի 2-ին ընտրություն կատարել խղճով, այլ ոչ թե ձայն վաճառել:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031