Լրահոս
Օրվա լրահոսը

Գրեմիակիր երաժիշտներ՝ «Երեւանյան hեռանկարների» 18-րդ շրջանում

Մարտ 18,2017 14:00

2017թ-ի մարտի 26-ին կկայանա «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 18-րդ շրջանի բացումը: Մեկնարկը կտրվի լեգենդար ջութակահար, կրկնակի «Գրեմմի» մրցանակակիր Պինկաս Ցուկերմանի ելույթով: Երաժիշտը փառատոնի շրջանակներում Երեւանում հանդես է եկել «Ցուկերման Չեմբըր Փլեյրս» կամերային նվագախմբով եւ «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի հետ: Երեւանում Պինկաս Ցուկերմանը հանդես կգա թավջութակահարուհի Ամանդա Ֆորսայտի եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Արամ Խաչատրյան համերգասրահում:

Ծրագրում` Բրամսի Կրկնակի կոնցերտն է` ջութակի եւ թավջութակի համար եւ թիվ 4 Սիմֆոնիան: «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այս տարի Երեւան կժամանեն Իսրայելի կամերային նվագախումբը, ճանաչված դաշնակահար Արկադի Վոլոդոսը` մենահամերգային ծրագրով, Մոսկվայի Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` ականավոր դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեեւի ղեկավարությամբ, նաեւ 8 անգամ «Գրեմմիի» արժանացած Էմերսոն լարային քառյակը: Փառատոնային տարին կեզրափակի հայազգի մեծ բարեկամ դաշնակահար Եվգենի Կիսինի մենահամերգը: Նախատեսված են նաեւ վարպետության դասընթացներ` Բյուրականի ակադեմիայում եւ համերգներ մարզերում:

 

«Առավոտ»

17,03.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031