Լրահոս
Օրվա լրահոսը

«Հատկապես է խոսվելու ադրբեջանական կառույցների, առաջնորդների և սպասվելիք վտանգների մասին». Սարգիս Գրիգորյան

Մարտ 18,2017 12:53

«Գիրքը ամենավտանգավոր արմատական կառույցի՝ իսլամական պետության մասին է»,- այսօր «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով 2016 թ-ի հոկտեմբերին հրատարակած իր գրքի մասին, ասաց  ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի գիտաշխատող, արաբագետ, պ.գ.թ. Սարգիս Գրիգորյանը: Գրքի անվանումն է «Իսլամական պետություն. ակունքներից մինչև խալիֆայության հռչակում»:

Հեղինակի խոսքով՝ նա փորձել է գնալ դեպի ակունքները, ուսումնասիրել առաջնորդներին, փորձել է պարզել այն պատճառները, որոնք հնարավորություն են տվել այդ կառույցին շատ արագ վեր բարձրանալ և դառնալ իսլամական ծայրահեղ արմատականության առաջատարը: «Գրքում տալիս եմ նաև նմանատիպ կառույցների դեմ արդյունավետ պայքարելու իմ տեսլականը, որոշակի մտքեր եմ արծարծել այն իրողությունների շուրջ, որ իսլամական ծայրահեղ արմատականությունը, գաղափարախոսությունը արմատախիլ անել հնարավոր չէ: Կարծել թե, հնարավոր կլինի իսլամական պետությանը ոչնչացնել և դրանով ամեն ինչ կավարտվի, սխալ է, բայց միտումները չեզոքացնել հնարավոր է»:

Գրքում խոսվում է նաև ինչպես պարոն Գրիգորյանն ասաց՝ մեզ համար շատ կարևոր թեմայի մասին .ադրբեջանցի իսլամականները,  հատկապես ադրբեջանական կառույցները, որոնք այս վերջին տարիների ընթացքում Սիրիայում բավականին ակտիվ են եղել:

Հարցին, թե արդյոք չի՞ նախատեսվում գիրքը թարգմանել անգլերեն կամ ռուսերեն ՝ հաշվի առնելով, որ այնտեղ մի մաս վերաբերում է մեզ համար կարևոր խնդրի, Սարգիս Գրիգորյանը պատասխանեց, որ գրքում կան փոքրիկ հատվածներ և անգլերենով, և ռուսերենով: 2017 թ-ին պարոն Գրիգորյանը նախատեսում է հրապարակել Կովկասում իսլամական ծայրահեղ արմատականությանը վերաբերող հոդված: «Շատ հնարավոր է, որ դա թարգմանվի: Այդտեղ հատկապես է խոսվելու ադրբեջանական կառույցների, առաջնորդների և սպասվելիք վտանգների մասին»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:

Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031