Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կայցելի Գյումրի․քաղաքապետը հրավիրված է հանդիպման, մարզպետը՝ ոչ

Մարտ 18,2017 14:49

Նախագահ Սերժ Սարգսյանը վաղը կայցելի Գյումրի։ Շիրակի մարզի ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Սամվել Նիկոյանը մեզ փոխանցեց, որ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՀՀԿ-ականների՝ թեկնածուների ու  շտաբի անձնակազմի հետ է։ Թեև մեր տեղեկություններով, նախագահը Գյումրու տեխնոպարկում հանդիպում կունենա ոչ միայն իր կուսակից ընկերների հետ, այլև ՀՀԿ-ական թեկնածուներին սատարող պետական կառույցների ղեկավարների ու աշխատակիցների հետ, որոնց թվում կան նաև անկուսակցականներ։ Որոշ պետական հիմնարկների ներկայացուցիչների նույնպես զանգել ու հրավիրել են հանդիպման՝ նախապես զգուշացնելով ներկայանալ անձնագրերով։

Հրավիրվածների թվում  են նաև ԵԿՄ-ականները, ԵԿՄ Շիրակի մարզի կառույցի ղեկավար Յուրա Աեքսանյանը, Գյումրու ծննդատան տնօրեն, դարձյալ ԵԿՄ-ական Վարդան Սարգսյանը, հանդիպմանը կմասնակցի նաև Իտալական պոլիկլինիկայի տնօրեն, ՀՀԿ-ական Գագիկ Ադամյանը, ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն, դարձյալ ՀՀԿ-ական Գագիկ Ֆարզադյանը, Գյումրու վերականգնողական կենտրոնի տնօրեն Անահիտ Աղաջանյանը։ Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին, բնականաբար, չեն հրավիրել, քանի որ նախագահի այցը կուսակցական է՝ ոչ պաշտոնական։

Իսկ Գյումրու անկուսակցական քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որը սատարում  է ՀՀԿ-ին,  հրավիրել են 5 հոգով։ Նախագահի հետ հանդիպմանը կմասնակցեն  երկու փոխքաղաքապետերը, կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանն ու նրա տեղակալը։ Շիրակի մարզպետարանից էլ կմասնակցեն երկու ՀՀԿ-ական փոխմարզպետները՝ Սեյրան Պետրոսյանն ու Հարություն Արշակյանը։ Մենք ճշտեցինք, որ նախագահի հանդիպումը փակ է լրատվամիջոցների համար, քանի որ այնտեղ կազմակերպչական բնույթի հարցեր են քննարկվելու։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031