Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ հրահանգ չի եղել եկեղեցիներում Արթուր Սարգսյանի համար հոգեհանգիստ չկատարելու վերաբերյալ. Տեր Վահրամ

Մարտ 18,2017 23:30

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը պարզաբանում է տարածել.

Այսօր Կոտայքի թեմի Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի հետևանքով հոգևոր հովիվ Տ. Հովնան քահանա Մաթևոսյանը հրաժարվել է հոգեհանգստյան կարգ կատարել Արթուր Սարգսյանի համար և հորդորել ներկաներին պարզապես իրենց մոմը վառել և աղոթք կատարել եկեղեցում, ցանկանում եմ պաշտոնապես պարզաբանել հետևյալը։

Ոչ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ոչ էլ Կոտայքի թեմի առանորդ Տ. Առաքել արք. Քարամյանի կողմից որևէ հրահանգ չի եղել եկեղեցիներում Արթուր Սարգսյանի համար հոգեհանգիստ չկատարելու վերաբերյալ։ Ի դեպ, Արթուր Սարգսյանի համար վերջին երկու օրերին հոգեհանգիստ է կատարվել արդեն մի շարք եկեղեցիներում ինչպես Հայաստանում, այնպես և Սփյուռքում։ Հայոց Եկեղեցին հոգեհանգստյան կարգ կատարում է իր բոլոր զավակների համար։

Հոգեհանգիստ չկատարելու որոշումը կայացվել է տվյալ քահանայի կողմից, երբ նա նկատել է, որ փորձ է կատարվում եկեղեցական արարողությունը քաղաքականացնել, երբ նրան սկսել են հարցումներ ուղղվել տեսախցիկի առջև։

Հորդորում ենք մեր Եկեղեցու զավակներին չտրվել հուզումներին, իսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին կոչ անում չշահարկել հանգուցյալ Արթուրի պարագան և զերծ մնալ անհարկի մեկնաբանություններից ու հանիրավի մեղադրանքներից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031