Լրահոս
Օրվա լրահոսը

Ձևավորվել է «Հաց բերողի» հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ

Մարտ 18,2017 23:40

Հայտնում ենք, որ ձևավորվել է ողջ հայության խիղճը մարմնավորող
Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ հետևյալ կազմով.

1. Արսեն Սարգսյան – Արթուր Սարգսյանի եղբայր և իրավահաջորդ
2. Հասմիկ Պապյան – Օպերային երգչուհի, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ
3. Եղիշե Պետրոսյան – Հաց Բերողին նվիրված երգի հեղինակ և կատարող
4. Խաչիկ Մանուկյան – Արմեն Մովսիսյանի Հաց Բերողին նվիրված երգի խոսքերի հեղինակ
5. Անահիտ Թարխանյան – Անդրեաս Ղուկասյանի կինը, ճարտարապետ
6. Նանոր Բարսեղյան Սեֆիլյան – Ժիրայր Սեֆիլյանի կինը
7. Լուսինե Գալստյան – Վարուժան Ավետիսյանի կինը, բժշկուհի
8. Արմենակ Կյուրեղյան – Կյուրեղյան եղբայրների հայրը
9. Շահեն Հարությունյան – Շանթ Հարությունյանի որդին, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ
10. Ասպրամ Մանուկյան – Պավլիկ Մանուկյանի դուստրը, «Ազատություն Հաց Բերողին» երիտասարդական շարժման ներկայացուցիչ
11. Ալեք Ենիգոմշյան – «Հիմնադիր խորհրդարան»-ի քարտուղարության անդամ, լրագրող, քաղաքական գործիչ, «Մոնթե Մելքոնյան» հասարակական կազմակերպության տնօրեն, Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակի նախկին անդամ
12. Թամար Հովհաննիսյան դերասանուհի, հանրային գործիչ

Արթուր Սարգսյանը Արցախյան ազատամարտի մասնակից է: Նա իր մարդկային նկարագրով, իր ապրած կյանքով և ազգային նպատակներին իր նվիրումով վայելում է անսահման սեր և հարգանք: Ուստի համաձայն ժողովրդի պահանջի, նա պետք է ամփոփվի ազատամարտիկների պանթեոն Եռաբլուրում: Հաշվի առնելով, որ Պաշտպանության նախարարությանը ներկայացված դիմումի պատասխանը այս պահին չունենք, ապա հոգեհանգստի կարգը և հուղարկավորության օրը, ժամն ու վայրը կհայտարարվեն հաջորդիվ:

Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031