Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն կրկին կոծկում է

Մարտ 19,2017 20:30

Aravot.am-ը տեղեկացրել է, որ երեկ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում նախընտրական հերթական բախումն է գրանցվել` ՀՀԿ-ականների եւ ՀՅԴ-ականների միջեւ: Որ մարզի ճանապարհային ոստիկանության տարածքային բաժանմունքի նախկին պետի որդի Տավրոս Սափեյանը, որը ՀՀԿ թեկնածու Նաիրի Սահակյանի մտերիմն է, իր համախոհ մի խումբ երիտասարդների հետ, արդեն մի քանի օր է խոչընդոտում է գյուղում եւ մյուս քաղաքական ուժերի, եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուների քարոզարշավը:

Քիչ առաջ, մեզ հետ զրույցում Աշնակի ՀՀԿ-ական գյուղապետ Խաչիկ Տոնոյանը, սակայն հավաստիացնում էր, որ նախընտրական լարված իրավիճակ գյուղում չկա: Ավելին, գյուղապետն ասաց, որ իրենք բոլոր թեկնածուներին էլ ընդունում են. «Անձամբ Դաշնակցությունն եկել է, իրենց սրահ եմ տվել`անվճար հիմունքներով, որ նախօրոք չէին էլ պատվիրել, իրանց քարոզարշավն արել են ու գնացել: ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ բախում չի եղել»:

Հարցին`ռեյտինգային ընտրակարգով «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված Խաչիկ Մանուկյանի քարոզարշա՞վն էլ չի խոչընդոտվել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Խաչիկ Մանուկյանի քարոզարշավին… ընդունող էլ չի ունեցել անգամ: Ես տեղում չեմ եղել, ճիշտն ասած, տեղեկություն ունեմ, որ ընդունող էլ չի ունեցել: Մեքենայից անգամ չեն իջել»:

Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Նաիրի Սահակյանի մտերիմ Տավրոս Սափեյանի մասով էլ, ՀՀԿ-ական գյուղապետը ասաց. «Բոլորին կարող եք հարցնել`Տավրոսն ի՞նչ ձեւի տղա ա: Ինքը մեր բոլորի կողմից սիրված-հարգված մարդ ա, նման բան չկա, ինքը գործ չունի հարբեցողների հետ»:

Հարցից`տեղեկություններ կան, որ ՀՀԿ-ՀՅԴ բախման արդյունքում ծեծել են նաեւ իրեն`գյուղապետին, մեր զրուցակիցը մեկ րոպե լռեց, ապա ասաց. «Դա զրպարտանք ա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031