«Ազատ դեմոկրատներն» ու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը խոստանում են, որ հուշարձանները գերակա շահի «զոհ» չեն դառնա

«Ազատ դեմոկրատներն» ու «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը խոստանում են, որ հուշարձանները գերակա շահի «զոհ» չեն դառնա

Տարբեր առիթներով պաշտոնյաներն ու կուսակցությունների ներկայացուցիչները պաթետիկ տոնով խոսում են մեր բազմադարյան մշակույթից եւ հայտարարում, թե այն մեր դիմագիծն ու այցեքարտն է, մինչդեռ ընտրություններին մասնակցող որոշ կուսակցությունների ու դաշինքների նախընտրական ծրագրերում մշակույթին վերաբերող բաժին ընդհանրապես չկա, կամ անդրադարձը մեկ նախադասությամբ է:

 «Ազատ դեմոկրատներն» իր նախընտրական ծրագրի մշակութային հատվածում ոլորտում խոստանում է բացառել հովանավորչական կամ խտրական քաղաքականությունը: Ի թիվս այլ հարցերի, կուսակցությունն իր առաջ խնդիր է դնում հաստատել ժամանակացույց՝ Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների և մշակութային այլ արժեքների պահպանման ու վերականգնման համար, բացառել պետության կամ մասնավոր հատվածի կողմից դրանց աղավաղումն ու կառուցապատման զոհ դարձնելը: Նաեւ խոստում կա բարձրացնել մշակույթի ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը:

Կոմունիստական կուսակցությունը եւս իր նախընտրական ծրագրում անդրադարձ չի արել մշակույթի ոլորտին: Կուսակցության ծրագրի «Ներքին քաղաքականություն» խորագրի ներքո նշված է, որ ընդունելով Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերը Հայոց ազգապահպան եւ հոգեւոր արժեքների պահպանման գործում, միաժամանակ պատրաստակամ են պայքարել ազգի միասնությունը խարխլող տարատեսակ կրոնական աղանդների դեմ:

«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի նախընտրական ծրագրում մշակույթին վերաբերող հատվածը շարադրված է «Մշակութային մանիֆեստ» խորագրի ներքո: «Մշակութային մանիֆեստում», ի թիվս այլ հարցերի, նշվում է, որ արդյունավետ մշակութային քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ է վարչահրամայական համակարգից արմատապես հրաժարվել և անցնել տարբերակված, ապակենտրոնացված համակարգի, որտեղ կապահովվի մշակութային հաստատությունների և ստեղծագործական նախաձեռնությունների, սեփականության, ղեկավարման, ֆինանսավորման ձևերի բազմազանությունը:

Նաեւ նշվում է, որ պատմաճարտարապետական և բնության հուշարձանների ցանկը պետք է հաստատվի Ազգային ժողովի կողմից և օրենքի ուժ ունենա, շեշտվում է`պետական, որևէ այլ շահ չի կարող գերակա լինել, քան մշակութային կամ բնության հուշարձանի պահպանությունն է:

Մանրամասները՝ մարտի 21-ի տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք