Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուրախաղերով Երևանում է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը

Մարտ 20,2017 17:16

Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում մայրաքաղաքում է հյուրընկալվել «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը: Այն հանգրվանել է Կոմիտասի անվան պանթեոնի հարևանությամբ գտնվող զբոսայգում: Անդրանիկ ներկայացմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Կրկեսային բազմաժանր ներկայացումները Երևանում նախատեսվում են մինչև մայիսի վերջ` ամեն օր, բացի երկուշաբթի օրերից, աշխատանքային օրերին մեկական, իսկ հանգսյան օրերին՝ երկուական ներկայացմամբ:

Հարկ է նշել, որ Վերին Լարսի սահմանային անցակետում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով կրկեսային կենդանիները Երևանում կլինեն մի քանի օր ուշացմամբ: Բոլոր այն այցելուները, ովքեր ներկայացումները կդիտեն առանց կենդանիների մասնակցությամբ համարների, նույն տոմսերով և արդեն ամբողջական ծրագրին կարող են հետևել կիրակի օրը, մարտի 26-ին նախատեսված ներկայացումների ժամին:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031