«Աշտարակ ձու»-ն, «Դուստր Մարիաննա»-ն, «Արաքս» թռչնաֆաբրիկան ու «Չանախ»-ը հարկեր են թաքցրել

«Աշտարակ ձու»-ն, «Դուստր Մարիաննա»-ն, «Արաքս» թռչնաֆաբրիկան ու «Չանախ»-ը հարկեր են թաքցրել

Մինչ պետական ապարատի մի շարք ոլորտների պատասխանատուներ քաղաքական գործընթացներով խառն են, որոշ հարկ վճարողներ` այդ թվում եւ խոշոր, առիթից օգտվելով, բիզնես են անում օրենքը շրջանցելով:

Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած ցանկից տեղեկանում ենք, որ «Աշտարակ ձու»-ն պետությանը պատճառել է 415 հազար 800 դրամի վնաս` առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքը առաքելու կամ տեղափոխելու համար: «Արաքս» թռչնաֆաբրիկան` 62 հազար դրամ չի վճարել:

Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դուստր Մարիաննա»-ն 74 հազար դրամով է հարկերից խուսափել:

«Երեւանի սննդի կոմբինատ»-ն առանց ուղեկցող փաստաթղթերի 500 հազար դրամի ապրանքն է առաքել:

«Դարբբագս» կարի ֆաբրիկան էլ 286 հազար դրամի է վնաս հասցրել պետբյուջեին:

Ապրանքն առանց ուղեկցող փաստաթղթերի առաքել կամ տեղափոխել է «Կոմպյուտեր սերվիս»-ը, որը հարկերից խուսափել է 612 հազար դրամով:

«Թամարա»-ն ու «Չանախ»-ը նույնպես այս ցանկում են: Առաջինը 12 հազար դրամ է թաքցրել, երկրորդը` 7 հազար 850 դրամ:

«Վան 777» ընկերությունը 324 հազար 791 դրամի հարկ չի վճարել:

«Օստինատո» ՍՊԸ-ն 60 հազար դրամով է խուսափել հարկային պարտավորություններից, «Զանգակ-97» ընկերությունը ապրանքն առաքել է, բայց 122 հազար դրամ հարկը չի վճարել: «Ջինջ» ընկերության` պետությանը հասցված վնասը կազմել է 840 հազար դրամ: «Էդիսոն Հովսեփյան» ընկերությունը` 30 հազար դրամի խախտում է թույլ տվել:

«Ոսկե գագաթ» ընկերությունը հարկերից խուսափել է 322 հազար դրամով:

«Մելով գրուպ»-ը 558 հազար դրամ պետբյուջե չի վճարել:

Այս ոլորտում ամենախոշոր օրինախախտներից է «Դոքս Քոմպյուտր» ընկերությունը, որը ապրանք է առաքել կամ տեղափոխել, առանց 1 միլիոն 20 հազար դրամ հարկը վճարելու: «Արդատեկ» ընկերության խախտումն էլ կազմել է 210 հազար դրամ:

«Անդրանիկ Նարգիզյան» անհատ ձեռներեցը նույնպես կես միլիոնից ավել հարկ է թաքցրել` իր գործարքների համար պետբյուջե չվճարելով 540 հազար դրամ: «Ագրունփուտ» ընկերությունն էլ` 612 հազար դրամի խախտում է թույլ տվել: «Աստղիկ Գրատուն»-ը նույն կարգի խախտում է արել` խուսափելով 577 հազար 200 դրամ հարկային պարտավորությունից:

«Սոգլասիե-Արմենիա» ընկերության խախտումը նույնպես քիչ չէ: Այս ընկերությունը խուսափել է բյուջե վճարել 937 789 հազար դրամ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք