Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանից ժամանած օդանավում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել. Լուկաշենկո

Մարտ 20,2017 17:29

Հայաստանից Բելառուս տարանցիկ չվերթ իրականացնող օդանավում հայտնաբերվել են ռադիոակտիվ նյութեր. ինքնաթիռն ուղևորվում էր եվրոպական երկրներից մեկը: Ինչպես հաղորդում է Belta գործակալությունը, այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ռուս-բելառուսական համատեղ զորավարժանքները կազմակերպելու հարցով խորհրդակցությանը:

«Միջադեպերից մեկը կապված է օդանավում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերման հետ, որը Բելառուսի տարածքով Հայաստանից մեկնում էր եվրոպական երկրներից մեկը»,- հաղորդում է գործակալությունը՝ մեջբերելով Լուկաշենկոյի հայտարարությունը:

«Կխնդրեմ ինձ զեկուցել այսօր պետական սահմանին տեղի ունեցած այդ բոլոր միջադեպերի հետաքննության արդյունքների մասին: Այս ամենը վկայում է, որ մեզ ոչ մի դեպքում չի կարելի հանգստանալ: Մենք պետք է աչալուրջ լինենք և ոչ մի դեպքում թույլ չտանք, որպեսզի իրավիճակն ապակայունանա մեր երկրում»,- ասել է նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031