Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Ասատրյան. «Սերժ Սարգսյանի համար քարոզարշավ է անում մեկ այլ մարդ»

Մարտ 20,2017 19:35

Մարտի 20-ին Նոյեմբերյանում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի նախընտրական հանդիպման ժամանակ Նոյեմբերյան քաղաքի  բնակիչ,  նշված դաշինքից  Տավուշի մարզի  տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածու Գուրգեն Ասատրյանը խիստ քննադատեց Հայաստանի իշխանություններին, մասնավորապես ասելով. «Սիրելի ժողովուրդ, սրանք հանցագործ իշխանություններ են, սրանք մարտի 1-ին ժողովրդի վրա կրակող իշխանություններ են, եւ ապրիլի 2-ին մեզ շանս է տրված ընտրությունների միջոցով ազատվել այս հանցագործ իշխանությունից:

Սերժ Սարգսյանն այսօր երես չունի ժողովրդի մեջ երեւալու, այդ պատճառով նրա ցուցակը գլխավորում է մեկ այլ մարդ, այդ պատճառով  նրա  համար  քարոզարշավ է անում  մեկ այլ  մարդ: Եվ մեզ՝ Հայաստանի  Հանրապետության քաղաքացիներիս պետք է մեկ ճանապարհ, եւ այդ ճանապարհը ապրիլին 2-ին է, մենք  պետք է մեր քվեով Սերժիկին Նոյեմբերյանում, Հայաստանի բոլոր բնակավայրերում պատժենք, ցույց տանք, որ մենք համաձայն չենք թալանին, մենք համաձայն չենք այս վախին, արտագաղթին»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031