Լրահոս
Օրվա լրահոսը

Մերգելյան ինստիտուտի հարակից տարածքից քաղաքացիներին կտեղափոխեն «Հաց բերողի» հուղարկավորության սրահ

Մարտ 20,2017 20:09

Արթուր Սարգսյանի Հուղարկավորության քաղաքացիական հանձնախմբի հայտարարությունը

Հանձնախումբը հիշեցնում, որ Հաց Բերողի՝ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը՝ 18.00-ին, Շահումյանի գերեզմանատանը հարակից «Սան Լազար» սգո սրահում: Հասցեն՝ Լուկաշին 152:

Իսկ հուղարկավորությունը՝ չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 14.00-ին՝ նույն սրահից: Հավելյալ հայտարարում ենք, որ երեքշաբթի, մարտի 21-ին, ժամը 17.00-ից սկսած, ինչպես նաև չորեքշաբթի, մարտի 22-ին, ժամը 12.00-ից Մերգելյան ինստիտուտի մուտքի հարակից տարածքից ավտոբուսները քաղաքացիներին կտեղափոխեն դեպի վերը նշված սգո սրահ:

Նշենք նաև, որ Մերգելյան ինստիտուտը գտնվում է Բարեկամության մետրոյից վերև՝ Հ.Հակոբյան փողոցով:
Հուղարկավորության քաղաքացիական հանձնախումբ

20.03.2017թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031