Լրահոս
Օրվա լրահոսը

«Ցանկանում եմ իմ դուխը դնել հանուն մեր հայրենիքի». ՀՅԴ պատգամավորի թեկնածու

Մարտ 20,2017 21:07

ՀՅԴ-ական պատգամավորի թեկնածու Անդրանիկ Կարապետյանն այսօր էջմիածինցիների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց իր ցանկությունների ցանկը:

«Ցանկանում եմ իմ ուժը, իմ գաղափարը, իմ դուխը, եթե ուզում եք իմանալ, դնել հանուն մեր հայրենիքի: Երբ ես փոքր էի, հայրս ինձ դաստիարակելիս, տղամարդու գաղափարը հետեւյալ կերպ էր բացատրում՝ մեր հայրերը երազել են շատ տղաներ ունենալ, որ ունենան զինվորներ, ազգի պահապաններ: Ամո՛թ այն տղամարդուն, որը պատրաստ չէ ամենաթանկն իր համար դնել հանուն իր երկրի բարօրության, իր սեփական կյանքը: Բայց այսօր դա անելու կարիքը կարծես առաջնայինը չէ, այսօր ունենք ավելի առաջնային խնդիրներ՝ արդարության բացակայությունը, վստահություն սեփական իշխանությունների նկատմամբ ու հիասթափությունը, մարդիկ հիասթափված են իրենց հարեւաններից, բարեկամներից, բացակայում է  սերն ու հարգանքը մեկը մյուսի նկատմամբ»:

Ըստ նրա, այսօր ազատ ընտրություն կազմակերպելու հնարավորություն է ընձեռված, որի արդյունքում պարզ կլինի կունենա՞նք որակյալ կառավարություն, որակյալ խորհրդարան, թե՞ ոչ, դրանից է որոշվելու մեր երկիրը, որում պետք է ապրենք: Մեր որոշումից է կախված՝ ինչ ձեւի հայրենիք ենք ունենալու, մարդիկ շարունակելո՞ւ են լքել հայրենիքը հանապազօրյա հացի համար, թե՞՝ոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031