Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկտոր Մնացականյան. «Առնոլդ Շվարցնեգերը 10-ից ավելի հայկական գորգ ունի»

Մարտ 20,2017 22:20

Շուտով կհիմնադրվի Հայ գորգագործների միություն, որը նպատակն է ոլորտի մոռացված  ավանդույթները շարունակելը, գորգագործական արվեստը հնարավորինս հանրայնացնելը, դաշտում գործող գորգագործների ու գիտնականների համար գործելու ընդհանուր հարթակ ստեղծելը եւ հայկական գորգը  հավուր պատշաճի ներկայացնելը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց «Արիա ինովացիոն տեխնոլոգիաներ» ընկերության հիմնադիր տնօրեն Վիկտոր Մնացականյանը, որը նաև Վենետիկի 54-րդ Բիենալեի Հայկական տաղավարի կոմիսարն է եղել: Մեր զրուցակիցը կարեւորում է Գորգի թանգարանի ստեղծումը, հարց որ արդեն 20 տարի է չի լուծվում: Նրա ձեւակերպմամբ, թանգարանի շուրջ կձեւավորվի հզոր գիտահետազոտական թիմ, որը լուրջ ուսումնասիրություններ կիրականացնի ու թույլ չի տա, որ հայկական գորգը օտարները սեփականեն:  Նա նշեց ոլորտում լուրջ ջանքեր թափած երկու մասնագետի անուն` Վահրամ Թաթիկյան եւ Աշխունջ Պողոսյան:

Վիկտոր Մնացականյանը փաստում է, որ հայկական գորգի ամենամեծ շուկան Լոս Անջելեսն է, նաեւ տպավորիչ օրինակ է բերում`  ամերիկացի հանրահայտ դերասան, Կալիֆորնիայի  38-րդ նահանգապետ Առնոլդ Շվարցնեգերը 10-ից ավել հայկական գորգ ունի:  Վիկտոր Մնացականյանը նշում է, որ Սոթբիս աճուրդի տան կայքում  30-ից ավելի հայկական գորգեր են ներկայացված, սակայն, միայն 3-ի տակ է գրված, որ հայկական են:

Նա կարծում է, որ 90-ականների դժվարին տարիներին ոլորտը բաց ենք թողել մեր ձեռքից, մինչդեռ Թուրքմենստանը, Թուրքիան, Ադրբեջանը գորգի խոշոր թանգարաններ ունեն, որտեղ զբոսաշրջիկներին ոչ միայն պարտադիր տանում են, նրանք նաեւ գորգեր են գնում: Ինչ վերաբերում է Բաքվի գորգի թանգարանին, այնտեղ միայն դիզայնի վրա մի քանի միլիոն դոլար են ծախսել:

Իմիջիայլոց, երբ 2008-ին կատարվում էր Բաքվի գորգի թանգարանի հիմնարկեքը, միջոցառմանն  ի թիվս այլոց մասնակցում էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի  գլխավոր տնօրեն Կոիշիրո Մացուուրան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031