Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ունենանք առաջնորդներ, որոնք կարող են երկիրը պատշաճ ներկայացնել աշխարհում». Արթուր Բաղդասարյան (Ֆոտոշարք)

Մարտ 20,2017 23:14

«Կարո՞ղ է անգրագետ մարդը հայրենիք ներկայացնել, չի կարող: Դուք պետք է հասկանաք, որ թաղի տղերքով, ցուցակագրելով, փող բաժանելով՝ մեր երկիրը տանում ենք անդունդ»,- այսօր Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ  ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության (ՀՎԿ) առաջնորդ Արթուր Բաղդասարյանը:

Ըստ նրա, մենք վատ կյանքով ենք ապրում. «Մեր ժողովուրդն ապրում է սոցիալական թշվառության մեջ, մենք ասում ենք՝ այս թշվառությունից պետք է դուրս գանք, որպեսզի դուրս գանք, պետք է ունենանք ուժեղ ու մոտիվացված պետություն, պետք է ունենանք առաջնորդներ, որոնք ունեն ե՛ւ գրագիտություն, ե՛ւ փորձառություն, ե՛ւ կարող են երկիրը առաջ տանել ու պատշաճ ներկայացնել աշխարհում, առանց այն էլ գլխիկոր ենք ապրում»:

Ընտրակաշառք վերցնողներին էլ պարոն Բաղդասարյանն ակնարկեց վերցնել կաշառքն ու քվեարկել ազատ ու անկախ, որովհետեւ փակ քվեարկություն է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031